Ռուսաստանի Բրյանսկի և Ռոստովի մարզերը՝ ուկրաինական դրոնների թիրախում
 |1lurer.am|
21:42 - 11 դեկտեմբերի, 2024

Ռուսաստանի Բրյանսկի և Ռոստովի մարզերը՝ ուկրաինական դրոնների թիրախում |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածել են Ռուսաստանի Բրյանսկի մարզի նավթային պահեստներից մեկին: Դրոնների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել: Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալով՝ այն օգտագործվել է Ռուսաստանի բանակին ռազմական մատակարարումների համար:

Ուկրաինական կողմը հարվածել է նաև Ռոստովի մարզի Տագանռոգ քաղաքին: Տեղական իշխանության տվյալով՝ արդյունաբերական ձեռնարկություն է վնասվել, այրվել են մեքենաներ, մի քանի բնակելի շենք հոսանքազրկվել է, 27 բազմաբնակարան շենքերում ջերմամատակարարումն անջատվել է:

Այսօր առավոտյան Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ Զապորոժիեին ռուսական հրթիռակոծման հետևանքով, որի ժամանակ ավերվել էր մասնավոր կլինիկան, վնասվել էին մոտակա շենքերը, զոհերի թիվը հասել է 9-ի, տուժել է 22 մարդ, իսկ փլատակներում դեռ մարդիկ կարող են լինել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել