Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել է․ Ռուբեն Մելիքյան
19:26 - 27 դեկտեմբերի, 2024

Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել է․ Ռուբեն Մելիքյան

Հսկող դատախազի որոշմամբ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել է։ «Ծանրացնող հանգամանքներով խարդախության» աբսուրդ մեղադրանքը (ծանր հանցակազմ) փոխվել է «ինքնիրավչության» նույնքան աբսուրդ մեղադրանքի (ոչ մեծ ծանրության հանցակազմ): Միաժամանակ, ինքնիրավչության մեղադրանք է ներկայացվել Ստեփանակերտի ավագանու բոլոր անդամներին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է  փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Չնայած դրան, չի փոխվել օրը 12 ժամ տնից դուրս չգալու խափանման միջոցը (ես դրան անվանում եմ «տնային կիսակալանք»)։ Ուստի մեզ համար լիովին ակնհայտ է, որ գործ ունենք ոչ թե խափանման, այլ պատժելու ու ցավացնելու նպատակ հետապնդող սահմանափակման հետ։

Շատ շուտով գործը կուղարկվի դատարան, և հունվարի սկզբներին այս գործի մասին կխոսենք ավելի մանրամասն»,- գրել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել