Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

ԼՂ հայերի վերադարձի իրավունքը կա, սակայն դրա իրագործման համար հստակ ծրագիր է պետք․ Լուիս Մորենո Օկամպո |armenpress.am|

ԼՂ հայերի վերադարձի իրավունքը կա, սակայն դրա իրագործման համար հստակ ծրագիր է պետք․ Լուիս Մորենո Օկամպո |armenpress.am|

armenpress.am: Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի դիտարկմամբ՝ միջազգային իրավունքը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության կողմից է, քանի որ հայրենիք վերադառնալու իրավունքը միանշանակ գոյություն ունի, սակայն դա իրականացնելու համար անհրաժեշտ է հստակ ծրագիր մշակել։  Օկամպոն այս մասին ասաց մամուլի ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարող է անել այս պարագայում միջազգային իրավունքը և միջազգային հանրությունը։ «Միջազգային իրավունքը կարևոր է․ Ադրբեջանը պարտավոր է հասկանալ և հարգել այն, որովհետև հետևանքներ կլինեն նաև հենց Ադրբեջանի համար», - ասաց Օկամպոն՝ հավելելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունքներ ունի։ Նա մանրամասնեց, որ այս օրերի ընթացքում հանդիպումներ է ունեցել ԼՂ-ի նախկին պաշտոնյաների հետ՝ առաջարկելով իր օգնությունը հայ բնակչության` իրենց հայրենիք վերադարձի հարցում։ «Մենք հիմա պարզապես կարող ենք քննարկել, թե ինչպե՞ս ենք պլանավորելու հայերի վերադարձը, և թե ինչպե՞ս է Ադրբեջանը ճանաչելու ԼՂ-ի բնակչության իրավունքները, և ինչպե՞ս պետք է այդ իրավունքներն իրականացվեն։ Սակայն դրա համար աշխատանքային ծրագիր է պետք․ պլան, որը մշակված կլինի հենց արցախցիների կողմից», - նշեց Օկամպոն՝ ընդգծելով, որ այդ իրավունքը գոյություն ունի, սակայն դրա գործարկման համար համեմատաբար բարենպաստ պայմաններ են պետք։ Նա մատնանշեց, որ այս իրավիճակում միջազգային իրավունքը հենց հայերի կողմից է։  
18:28 - 13 սեպտեմբերի, 2024
Հայաստանի պետական օղակները ձեռքները լվացել են գերիների, անհետ կորածների ընտանիքների խնդիրներից. ակցիա՝ գերիներին ազատելու պահանջով |aysor.am|

Հայաստանի պետական օղակները ձեռքները լվացել են գերիների, անհետ կորածների ընտանիքների խնդիրներից. ակցիա՝ գերիներին ազատելու պահանջով |aysor.am|

aysor.am:«Համահայկական ճակատ» շարժումը Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով հերթական ակցիան էր իրականացնում այս անգամ Հայաստանում ՌԴ դեսպանատան առաջ։ «Համահայկական ճակատ» շարժման անդամ, «Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ  Ռուզաննա Ստեփանյանը նշեց, որ իրենք հետևողական են, խնդիրը բարձրաձայնելու Հայաստանում տարբեր երկրների դեսպանությունների ու միջազգային կառույցների ներկայացուցչությունների մոտ։  «Բաքվում պահվող գերիների, անհետ կորածների ընտանիքներն թողել ենք իրենց ցավի հետ մենակ, Հայաստանի պետական օղակները ձեռքները լվացել են այս ընտանիքների խնդիրից, ցավից։ Չկա շաբաթ, որ այս ընտանիքները մի կառույցից մյուսը չգնան, նրանց ամեն օր տանում բերում են՝ մի խոսեք, մի բարձրաձայնեք»,-ասաց նա։   Ստեփանյանը տեղեկացրեց, որ իրենք ուժեղացնելու են իրենց ճնշումը կառավարության վրա, քանի որ տեղեկություն ունեն, որ մինչև ամսվա վերջ Նիկոլ Փաշինյանը գնալու է Նյու Յորք, հանդիպելու ՄԱԿ-ի ասամբլեայի  գլխավոր քարտուղարին։ Ակցիայի կազմակերպիչը տեղեկացրեց, որ անհետ կործաների և գերիների խնդրով 20 օր առաջ նամակներ է հանձնել ՄԱԿ-ի գրասենյակ։ «Ինձ ընդունել են ու ասել, որ այս պահին ՄԱԿ-ի  հայաստանյան գրասենյակի հանձնակատարը հասցրել է խոսել  Բաքվում իր գործընկերոջ հետ, այնտեղից էլ արձագանքել են՝ Բաքուն էլ պահանջում է  իր անհետ կորածներին։ Այնուհետև ՄԱԿ-ի գրասենյակի հանձնակատարը դիմել է ՄԱԿ-ի ասամբլեայի մարդու իրավունքների գծով հանձնակատարին, պահանջել քննության առարկա դարձնել  Հայաստանից անհետ կորածների, ռազմագերիների խնդիրը։ Միաժամանակ ՄԱԿ-ի գրասենյակից տեղեկացրել են, որ իրենք այս պահին բանակցում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, հանդիպման ժամանակ ձեռք բերեված բոլոր արդյունքները նամակի տեսքով նորից առաջիկայում կփոխանցեն ինձ»,- ասաց նա։Ստեփանյանը նաև տեղեկացրեց, որ նամակով դիմել են նաև անհետ կորածների խնդրով զբաղվող միջազգային կոմիտեի, որը բացառապես զբաղվում է անհետ կորածների հարցերով ու կարող է նաև այցելել Բաքվի բանտեր ու հստակ տեղեկություն ստանալ, թե քանի հայ ռազմագերիների կան այնտեղ։
13:41 - 13 սեպտեմբերի, 2024
Հարցուպատասխան՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակային իրավունքի ձեռքբերման, նշանակման ու վճարման գործընթացի վերաբերյալ

Հարցուպատասխան՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակային իրավունքի ձեռքբերման, նշանակման ու վճարման գործընթացի վերաբերյալ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է հարցուպատասխան՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակային իրավունքի ձեռքբերման, նշանակման ու վճարման գործընթացի վերաբերյալ։ Նախարարությունը մանրամասներ է ներկայացրել, թե ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք։    Հարց 1: Եթե ԼՂ-ում ստացել եմ կենսաթոշակ, ապա ՀՀ-ում անհրաժեշտություն կա արդյոք կրկին դիմել կենսաթոշակի նշանակման համար:   Պատասխան: Եթե Լեռնային Ղարաբաղում ստացել եք կենսաթոշակ, ապա ՀՀ-ում Ձեզ կենսաթոշակ կնշանակվի և կվճարվի գործող օրենսդրությանը համապատասխան՝ ներկայացված դիմումի համաձայն։ Ըստ այդմ, տեղահանված անձանց համար կենսաթոշակի նշանակման պայմանները (այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը, աշխատանքային ստաժի տևողությունը) նույնն են, ինչ ՀՀ քաղաքացիների համար։   Հարց 2: ԼՂ-ից բռնի տեղահանված անձ եմ, ՀՀ-ում կենսաթոշակի որ տեսակների համար կարող եմ դիմել:   Պատասխան: ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցները ՀՀ-ում բնակության վայրի հասցեում հաշվառում ունենալու դեպքում կարող են դիմել հետևյալ կենսաթոշակների նշանակման համար`   • աշխատանքային (տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, մասնակի),   • զինվորական (երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում):   Եթե վերջիններս ԼՂ-ում ստացել են ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ, ապա վերոնշյալ կենսաթոշակների փոխարեն՝ նրանց ՀՀ-ում նշանակվում է համապատասխանաբար՝ ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ։   Եթե անձը ԼՂ-ում կենսաթոշակ է ստացել պետական պաշտոններ զբաղեցնելու հիմքով, ապա Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացված դիմումի հիման վրա նրան նշանակվում է աշխատանքային կենսաթոշակ կամ համապատասխան մարմնի (օրինակ՝ Պաշտպանության նախարարություն) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում դիմելու դեպքում՝ զինվորական կենսաթոշակ։   Հարց 3: ՀՀ-ում կենսաթոշակ ստանալու համար արդյոք պարտադիր է ունենալ ՀՀ քաղաքացիություն:   Պատասխան: ՀՀ-ում կենսաթոշակ ստանալու իրավունք տվող հիմնական պայմաններից մեկը ՀՀ-ի բնակության վայրի հասցով հաշվառում ունենալն է, այդ թվում՝ ոչ քաղաքացիների համար։ Ամբողջականը՝ այստեղ։
09:54 - 12 սեպտեմբերի, 2024
Արցախի խորհրդարանի ղեկավարն արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը

Արցախի խորհրդարանի ղեկավարն արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը

Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցն արձագանքել է Հայաստանի խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի հայտարարությանը՝ միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատը լուծարելու մասին։ «Արցախի ԱԺ պատգամավորները, ստանալով Արցախի ժողովրդի քվեն 5 տարի ժամկետով, շարունակում են ստեղծված իրավիճակում պատասխանատվություն կրել արցախահայության ճակատագրի վերաբերյալ և հնարավոր բոլոր ջանքերը գործադրել անվտանգության երաշխիքների ներքո ապահովելու նրանց հավաքական վերադարձը հայրենիք: Ինչ վերաբերում է միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատը լուծարելուն, ապա դրա համար կան արձանագրված համապատասխան մեխանիզմներ»,- ասված է Բաղունցի հայտարարությունում։ Նա հիշեցնում է, որ Արցախի ԱԺ միջխորհրդարանական ու բարեկամական խմբերի աշխատանքներն ու հարաբերությունները շարունակվում են Ֆրանսիայի, Կիպրոսի, Հունաստանի, Բելգիայի և այլ երկրների խորհրդարանականների և խմբերի հետ։ Ալեն Սիմոնյաննը Ազգային ժողովի սեպտեմբերի 9-ի նիստին, պատասխանելով Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության ձևաչափը վերականգնելու հարցին, ասել էր․ «Երկրորդ կողմն այլևս իրավազոր չէ և չի ներկայացնում այն, ինչ ժամանակին ներկայացնում էր։ Լեռնային Ղարաբաղի, Արցախի պաշտոնյա այլևս գոյություն չունի, նման կարգավիճակ Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկն այլևս չունի։ Ես չգիտեմ՝ ում հետ պետք է քննարկում անցկացնեմ հավանական նիստին»։ Խորհրդարանի խոսնակը հայտարարել էր, որ հարկավոր է ոչ թե վերականգնել, այլ չեղարկել այդ ձևաչափը։
10:14 - 10 սեպտեմբերի, 2024
Ընդդիմությունը կառաջարկի ղարաբաղցիների իրավունքների իրականացմանն ուղղված հանձնաժողով ստեղծել
 |news.am|

Ընդդիմությունը կառաջարկի ղարաբաղցիների իրավունքների իրականացմանն ուղղված հանձնաժողով ստեղծել |news.am|

news.am: Ընդդիմությունը հանդես կգա ղարաբաղցիների սոցիալ-տնտեսական իրավունքների իրականացման համար քննչական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։ Այս մասին սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարցին։Սիմոնյանը, մասնավորապես, հարցրեց, թե ինչ են անում ընդդիմադիր պատգամավորները ղարաբաղցիների համար. «Առաջիկայում կներկայացվի համապատասխան որոշման նախագիծը։ Նախագիծը նախատեսում է ուսումնասիրել ձեռնարկված գործողությունները և առաջարկներ ներկայացնել Լեռնային Ղարաբաղի բնակչության սոցիալ-տնտեսական իրավունքների իրականացման համար»,- ասաց Մինասյանը՝ պատասխանելով խորհրդարանի ղեկավարին։Նա նաև Հայաստանի իշխանություններին մեղադրեց Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների քաղաքականությունն իրականացնելու և դրան աջակցելու մեջ, որը ժխտում է Լեռնային Ղարաբաղի՝ որպես սուբյեկտի գոյությունը, ինչպես նաև տեղի ինքնավար հայ բնակչության իրավունքները։
12:16 - 09 սեպտեմբերի, 2024
Ալեն Սիմոնյանը կարծում է՝ Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատը պետք է չեղարկել |azatutyun.am|

Ալեն Սիմոնյանը կարծում է՝ Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատը պետք է չեղարկել |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ֆորմատը պետք է չեղարկել։ «Ես կարծում եմ, որ այդ ֆորմատը պետք է լուծարել, քանի որ երկրորդ կողմն այլևս իրավազոր չէ և չի ներկայացնում այն, ինչ ժամանակին ներկայացնում էր», - խորհրդարանում նիստի մեկնարկին հայտարարեց Սիմոնյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե մտադի՞ր է առաջիկայում՝ երկարատև ընդմիջումից հետո, այդ հանձնաժողովի նիստ գումարել։ Ալեն Սիմոնյանն ասաց, որ պետք է լրջորեն քննարկել միջխորհրդարանական հանձնաժողովը չեղարկելու հարցը, որովհետև «Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի պաշտոնյա այլևս գոյություն չունի, և նման կարգավիակ ՀՀ-ում այլևս ոչ ոք չունի»՝ ԼՂ իշխանությունների որոշմամբ։ Ընդդիմադիր պատգամավորը մեջբերեց իրավական ակտերը՝ նշելով, որ Արցախի Ազգային ժողովը իրավասու չեն համարել չեղյալ։ Ավելի վաղ Հայաստանի իշխանությունները տարբեր առիթներով մի քանի անգամ հայտարարել են, որ Ղարաբաղի լուծարումից հետո Արցախի պետական կառույցների գործունեությունը ուղիղ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար։ Անդրադառնալով Արցախը լուծարելու մասին իր ստորագրած հրամանագրին՝ նախորդ տարեվերջին Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն ընդգծել էր, թե Արցախի իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները:
11:13 - 09 սեպտեմբերի, 2024
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ընդունեց Արցախի վերաբերյալ բանաձևը

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ընդունեց Արցախի վերաբերյալ բանաձևը

Սույն թվականի սեպտեմբերի 2-ին Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը, որի անդամ է նաև «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը, ընդունեց Արցախի վերաբերյալ բանաձև: Հիմնադրամը  ներկայացրել է բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը.Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության բանաձևըՃանաչելով Լեռնային Ղարաբաղի խաղաղ հայ բնակիչների սպանությունները և այլ բռնությունները՝ ներառյալ խոշտանգումները,Ճանաչելով Լեռնային Ղարաբաղի քաղաքական առաջնորդների կալանավորումը,Ճանաչելով 2023 թվականի սեպտեմբերին զանգվածային բռնությունների սպառնալիքի ներքո Լեռնային Ղարաբաղից 100,000 հայ բնակիչների վտարումը,Ճանաչելով հակահայկական ատելության խոսքի և ցեղասպանական մտադրությունների պատմությունը, որն Ադրբեջանի լրատվամիջոցները, քաղաքական, ռազմական և կրոնական ղեկավարներն են տարածել,Ընդունելով, որ Ադրբեջանը կալանավորել է հայ զինվորականներին և խաղաղ բնակիչներին, որոնցից ոմանց գտնվելու վայրերը դեռ անհայտ են, Ճանաչելով, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացրել է հայկական մշակութային ժառանգությունը,Ընդունելով 1988-1992 թվականներին Լեռնային Ղարաբաղի հանրաքվեն՝ միանալու Հայաստանի Հանրապետությանը կամ անկախ պետություն դառնալու նպատակով, որոնք երբեք միջազգային ճանաչում չեն ստացել,Ընդունելով, որ Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբեր արգելափակել էր Լաչինի միջանցքը՝ կանխելով սննդի, վառելիքի և դեղորայքի մատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին՝ ստեղծելով հումանիտար ճգնաժամ, որը հանգեցրել է թերսնման, սովից մահվան և հոգեբանական վնասի,Հիշեցնելով 2023 թվականի փետրվարի 6-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որն Ադրբեջանին պարտավորեցնում էր վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը, Հիշեցնելով նաև 2023 թվականի նոյեմբերին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որը պարտադրում էր Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգ վերադարձը,Ճանաչելով Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թ․ փետրվարի և նոյեմբերի որոշումները չկատարելը,Ճանաչելով, որ Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին ռմբակոծել է Լեռնային Ղարաբաղը՝ 200-ից ավելի զոհերի և 100,000 հայերի հարկադիր տեղահանման ելքով,Ընդունելով միջազգային մտահոգությունները Ադրբեջանի կողմից Հայաստան հնարավոր ներխուժման վերաբերյալ,Ընդունելով միջազգային իրավաբանների, ՄԱԿ-ի ներկա և նախկին պաշտոնյաների, այլ կազմակերպությունների ու գիտնականների կարծիքները՝ ցեղասպանության վտանգի և Լեռնային Ղարաբաղի արգելափակումը որպես ցեղասպանություն որակելու վերաբերյալ, Ճանաչելով, որ Ադրբեջանը 1948 թ. ՄԱԿ-ի ցեղասպանության մասին կոնվենցիայի անդամ է,Ճանաչելով, որ Ադրբեջանը 1949 թ. Ժնևյան չորս կոնվենցիաների, 1954թ. Հաագայի մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիայի և 2006թ. Բռնի անհետացումների դեմ բոլոր անձանց պաշտպանության կոնվենցիայի անդամ է,Ճանաչելով, որ Ադրբեջանը Խոշտանգումների դեմ 1984 թ. կոնվենցիայի, ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման 1965թ. կոնվենցիայի, ինչպես նաև մի շարք այլ միջազգային մարդու իրավունքների վերաբերյալ պայմանագրերի անդամ է,Ճանաչելով, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ին վավերացրել է Հռոմի ստատուտը՝ ընդունելով Միջազգային քրեական դատարանի իրավասությունը:Հետևաբար՝ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը՝1. Հայտարարում է, որ 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբեր Լեռնային Ղարաբաղի արգելափակումը, այդ թվում` Լաչինի միջանցքի փակումը, որակվում է որպես կյանքի այնպիսի պայմանների ստեղծում, որոնք հանգեցնելու են էթնիկ հայերի ֆիզիկական ոչնչացմանը կամ տեղի հայերին ֆիզիկական վնաս պատճառելուն, որոնք ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայով համարվում են ցեղասպանական գործողություններ:2. Հայտարարում է, որ 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին էթնիկ հայերի հարկադիր տեղահանումը արգելափակման և ռմբակոծման միջոցով էթնիկ զտում և մարդկության դեմ ուղղված հանցագործությունն է` բռնի տեղափոխում և տեղահանություն:3. Հայտարարում է, որ խաղաղ բնակչության ռմբակոծումը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է:4. Հայտարարում է, որ հայ ռազմագերիների և խաղաղ բնակիչների խոշտանգումը և սպանությունը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է:5. Կոչ է անում Ադրբեջանին ազատելու հայ ռազմագերիներին:6. Կոչ է անում Ադրբեջանին կատարելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումները:7. Կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը կանխելու հայերի իրավունքների հետագա խախտումները:8. Կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը կանխելու հայերի՝ իրենց հայրենիքից հետագա տեղահանությունները և հարգելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:9. Կոչ է անում պաշտպանելու հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում:10. Կոչ է անում միջազգային հանրությանը պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:11. Կոչ է անում միջազգային հանրությանը երաշխավորելու հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ:12. Կոչ է անում ճանաչելու Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ գործած հանցագործությունները:13. Խորհուրդ է տալիս անցումային արդարադատության միջոցներ կիրառել, այդ թվում՝ պատժամիջոցներ, Միջազգային քրեական դատարանի կողմից գործի քննություն:14. Կոչ է անում Միջազգային քրեական դատարանի դատախազին հետաքննելու հանցագործությունները:15. Կոչ է անում Ադրբեջանին զորքերը դուրս բերելու Հայաստանի Հանրապետությունից և հարգելու Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը։Բանաձևն ընդունվել է 2024 թվականի սեպտեմբերի 2-ին:
22:38 - 06 սեպտեմբերի, 2024
Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ չեն կարող իրականացվել անկողմնակալ և անկախ մարմինների կողմից դատավարություններ. ՄԻՊ

Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ չեն կարող իրականացվել անկողմնակալ և անկախ մարմինների կողմից դատավարություններ. ՄԻՊ

Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ չեն կարող իրականացվել անկողմնակալ և անկախ մարմինների կողմից դատավարություններ, ինչն էլ ՄԻՊ-ը խորհրդապահական կարգով ներկայացրել է միջազգային գործընկերներին. լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով տարածված տեղեկատվությանը, թե Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների վերաբերյալ գործի նյութերն առաջիկայում կփոխանցվեն դատարան։ Անահիտ Մանասյանը շեշտեց, որ գերիների հետ կապված հարցը ՄԻՊ-ի մանդատի շրջանակներում ներառված չէ և իրենք հարցին անդրադառնում են մարդու իրավունքների ընդհանուր սկզբունքները և արժեքները նկատի ունենալով։ «Նաև մի շարք այլ հարցեր, որոնք վերաբերելի են անմեղության կանխավարկածին, որոնք մենք էինք բացահայտել և կիսել միջազգային տարբեր գործընկերների հետ, այս ամենը հիմք է տալիս եզրակացնելու, որ անկախ ամեն ինչից այս գործընթացն իրավունքի սկզբունքներին չեն համապատասխանում»,-ասաց նա։ Պաշտպանը նաև նշեց, որ կարևոր է հարցի քաղաքական ասպեկտը. «Բոլորս ենք հասկանում, որ սրանք միայն իրավական հարթությունում լուծման ենթակա հարցեր չեն»։
13:40 - 05 սեպտեմբերի, 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 3000 մարդու շնորհվել է ՀՀ քաղաքացիություն
 |1lurer.am|

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 3000 մարդու շնորհվել է ՀՀ քաղաքացիություն |1lurer.am|

1lurer.am: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4300 քաղաքացի դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտնել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը: Արմեն Ղազարյանը հիշեցրել է, որ ԼՂ մեր հայրենակիցների համար գործում է քաղաքացիության ստացման հեշտացված կարգ, այն է՝ մոտ 4 ամսվա փոխարեն քաղաքացիությունը տրամադրվում է առավելագույնը 2 ամսում: «Մենք ամսի 30-ի դրությամբ ունենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4300-ից ավելի անձանց քաղաքացիության դիմումներ։ Շուրջ 3000 մարդու արդեն հանրապետության նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։ Այստեղ մի կարևոր նկատառում պետք է հաշվի առնել. անչափահասները չեն դիմում քաղաքացիություն ստանալու, որովհետև ծնողներին քաղաքացիություն շնորհելուց հետո անձնագրի փոփոխությամբ անչափահասը դառնում է ՀՀ քաղաքացի»,- ասել է Արմեն Ղազարյանը։
13:58 - 03 սեպտեմբերի, 2024
Այսօրվա իշխանությունները բռնել են Արցախի հարցը մոռացության տալու ճանապարհը, ուրանում են․ Սերժ Սարգսյան

Այսօրվա իշխանությունները բռնել են Արցախի հարցը մոռացության տալու ճանապարհը, ուրանում են․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ, որը ներկայացնում ենք ստորև․ «Արցախը 1991 թվականի սեպտեմբերի 2-ին անկախ է հռչակվել այդ ժամանակ գործող բոլոր իրավական և միջազգային նորմերին համապատասխան: Դրանից երեսուներկու տարի անց՝ 2023 թվականի սեպտեմբերին, Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկված, իր բնօրրանից ամենազազրելի մեթոդներով բռնի տեղահանված արցախահայությունն ունի արժանապատիվ պայմաններով վերադարձի իրավունք, և ստեղծված իրավիճակում նրա անքակտելի իրավունքների իրացման համար առկա են միջազգային մեխանիզմներ: Նա, ով համարում է, որ հայկական Արցախի էջը փակված է՝ անտեսելով արցախահայության իրավունքն ու վերադարձի հնարավորությունը, անթաքույց սպասարկում է այդ անհեթեթ տեսակետն առաջ մղող թշնամու շահերը, անարգում հանուն Արցախի նահատակվածների հիշատակը, ազատ և անկախ ապրելու համար պայքարած, անասելի զրկանքներ կրած մեր ժողովրդի ճնշող մեծամասնության նվիրական գործը: Արցախի հարցը պետք է վերադառնա միջազգային հարաբերությունների օրակարգ: Բավարար ջանքեր գործադրելու, հնարավոր բոլոր միջոցներով նպատակային աշխատանք իրականացնելու պարագայում կարող ենք հաջողության հասնել: Աներկբա է, որ այս հարցում առաջին հերթին անհրաժեշտ է պետական մակարդակով և ազգային շահի պաշտպանության դիրքերից շահագրգիռ աշխատանք իրականացնել, որի համար կարևոր է այդպիսի գիտակցումով իշխանություն ունենալը: Ցավոք, այսօրվա իշխանությունները բռնել են Արցախի հարցը մոռացության տալու ճանապարհը: Ուրանում են: Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների ջատագով քաղաքակիրթ աշխարհը չի կարող և չպետք է անտարբեր մնա հայ ժողովրդի՝ հազարամյակներով իր բնօրրանում ապրած մի մեծ հատվածի հայրենազրկման ու բռնի տեղահանման հարցում»:
10:05 - 02 սեպտեմբերի, 2024
Ըստ Փաշինյանի՝ ՌԴ-ում շրջանցում են գերիների, պատանդների, այլ պահվող անձանց հարցը

Ըստ Փաշինյանի՝ ՌԴ-ում շրջանցում են գերիների, պատանդների, այլ պահվող անձանց հարցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ընթացքում անդրադարձավ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ նշելով, որ դրանում կարեւորագույն դրույթներից մեկը վերաբերում է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց վերադարձին։  Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կառարած վերջին այցի արդյունքներով Կրեմլի հրապարակած հաղորդագրության մեջ նշվում էր․ «ՌԴ-ն պատրաստ է շարունակել աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Առանցքային խնդիրները մնում են խաղաղության պայմանագրի ստորագրումը, ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և սահմանազատման գործընթացի խթանումը, ենթակառուցվածքների ապաշրջափակումը ամենաբարձր մակարդակով 2020-2022 թթ. ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի հիման վրա»։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարել էր, որ «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը գործող փաստաթուղթ է, և դրա այլընտրանքը չկա»։ Ըստ Փաշինյանի՝ շատ դեպքերում, երբ ՌԴ գործընկերները խոսում են եռակողմ հայտարարության վերաբերյալ, իր համար ցավալի է տեսնել, որ նրանք գերիների, պատանդների, այլ պահվող անձանց հարցն, ըստ էության, շրջանցում են․ «Որովհետեւ նաեւ եթե եռակողմ հայտարարություններն են հիմքը եւ մենք ուզում ենք դրանք արժեւորել, կարեւորել, պետք է գնանք, առաջին հոդվածից կարդանք, տեսնենք՝ ով ինչ աշխատանք պետք է իրականցներ, որ չի իրականացրել»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ գերիների, պատանդների, այլ պահվող անձնանց հարցը իրենց շատ մտահոգում է։  Նրա խոսքով այդ ուղղությամբ ամենօրյա աշխատանք են իրականացնում, այդ աշխատանքը չի երեւում, եւ դա այդ աշխատանքի առանձնահատկությունն է։ «Էն ընկալումներով, որոնցով ԼՂ մեր մի խումբ հայրենակիցներ փորձում են ձեւակերպել [վերադարձի] հարցը, ես դա իրատեսական չեմ համարում։ Երբ աշխատանքային այցով Վայքում էի, ԼՂ-ից բռնի տեղահանված մի կին մոտեցավ, ինձ ասաց՝ ուզում եմ անկեղծ ասեք՝ ինչքանով է իրատեսական վերադարձի հարցը, եւ ես էլի նույնը պատասխանեցի՝ էն ընկալումներով, ինչ ընկալումներով ԼՂ մի շարք ներկայացուցիչներ փորձում են հարցի բովանդակությունը փաթեթավորել, ես դա իրատեսական չեմ համարում եւ չեմ կարող խաբել, էն նույն պատճառներով, ինչ պատճառներով այդ նույն մարդիկ ստորագրեցին ԼՂ լուծարման հրամանագիրը եւ րոպե առաջ լքեցին Լեռնային Ղարաբաղը»,- ընդգծեց Փաշինյանը։ Ապա վարչապետը հիշեցրեց 2023-ի սեպտեմբերի իրադարձությունները, երբ, նրա խոսքով, սոցցանցերում, մամուլում, ընդդիմության կողմից կար մեղադրանք, թե ինքը թույլ չի տալիս, որ ԼՂ ժողովուրդը դուրս գա ԼՂ-ից․ «Հիմա էլ ասում են՝ ես թույլ չեմ տալիս՝ վերադառնա, կամ չենք բարձրաձայնում։ Ասացի՝ ինչու, որովհետեւ այն բովանդակությունը, այն փաթեթավորումը, որը ներկայացվում է, իմ համոզմամբ հակասում է ՀՀ պետական շահերին։ ՀՀ պետական շահը չափում եմ ՀՀ-ի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքներով եւ իրավազորությամբ»։ Փաշինյանը ընդգծեց, որ իր համար ակնհայտ է, որ 1996-ի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո, առաջ, ընթացքում ԼՂ-ի հարցը չի եղել ԼՂ-ի հարց, եղել է ՀՀ-ի հարց, ՀՀ պետականությունը զրոյացնելու հարց․ «Եվ ես ժամանակի մեջ դրանում ավելի եմ համոզվում»։
13:18 - 31 օգոստոսի, 2024
Հարցուպատասխան՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերի 40+10 հազար դրամ պետական աջակցության ծրագրի վերաբերյալ

Հարցուպատասխան՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերի 40+10 հազար դրամ պետական աջակցության ծրագրի վերաբերյալ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է հարցուպատասխան՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերի 40+10 հազար դրամ պետական աջակցության ծրագրի վերաբերյալ։ ՀԱՐՑ 1։ Եթե նույն ամսվա ընթացքում ՀՀ-ից բացակայել եմ 10 օր, արդյոք դա կարող է ազդել աջակցության վճարման գործընթացի վրա։ ՊԱՏԱՍԽԱՆ։ Եթե բացակայել եք ՀՀ–ից, ապա ինքնին բացակայության հիմքով տվյալ ամսվա աջակցությունը կմերժվի։ Սակայն տվյալ ամսվա աջակցությունը ստանալու հնարավորություն ունեք հաջորդ ամիս, եթե ՀՀ վերադառնալուց հետո լրացնեք նոր առցանց դիմում՝ https://rent.socservice.am/ հարթակում և եթե  Ձեր բացակայած օրերի թիվը պակաս է 10 օրից, այսինքն՝ չի գերազանցում 9 օրը։ Ուշադրություն․ ցանկացած պատճառով մերժվելու դեպքում աջակցությունը ստանալու համար անհրաժեշտ է նոր դիմում լրացնել։  ՀԱՐՑ 2։ Ինձ պատկանող անշարժ գույքի բնակտարածքի մակերեսը փոքր է 20 քմ-ից, սակայն ստացել եմ միայն 10 հազար դրամ աջակցություն։ Ե՞րբ կարող եմ լրացուցիչ 40 հազար դրամ աջակցությունը ևս ստանալ, և արդյոք կստանամ նաև չստացած ամիսների համար։  ՊԱՏԱՍԽԱՆ։ Եթե Ձեր կամ Ձեր ամուսնու կամ Ձեր երեխայի բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակվելու համար նախատեսված միակ անշարժ գույքի բաժնեմասը փոքր է 20 քառակուսի մետրից, ապա հուլիս ամսվա Ձեր աջակցությունն արդեն իսկ տրամադրվել է 50 հազար դրամի չափով՝ Անշարժ գույքի պետական ռեգիստրից ստացվող տվյալների հետ համադրման արդյունքում։ Նախորդ ամիսների մասով ստացվող տվյալների ճշգրտությունն ապահովելու նպատակով՝ անշարժ գույքին վերաբերելի տեղեկատվությունն այս պահին գտնվում է լրացուցիչ ստուգումների փուլում։ Տվյալների ամբողջացումից հետո խնդրին կտրվի լուծում նախորդ ամիսների համար նույնպես, եթե նախորդ ամիսների համար մերժման այլ պատճառներ չեն եղել։ Ուշադրություն․ ընդհանուր համատեղ սեփականության դեպքում համասեփականատերերի բաժնեմասերը դիտարկվում են հավասար չափերով։ ՀԱՐՑ 3։ Արդյոք 40+10 հազար դրամ աջակցությունը կշարունակվի 2025 թվականին։ ՊԱՏԱՍԽԱՆ։ կեցության և այլ ծախսերի 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի ավարտը 2024 թ․ դեկտեմբեր ամիսն է։ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների մշտական բնակության նպատակով՝ ՀՀ կառավարությունն իրականացնում է բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որին կարող եք դիմել https://housing.socservice.am/ հղմամբ։ Դրանից զատ, ՀՀ կառավարությունը նախատեսում է մշակել 2025 թ․ ընթացքում որոշակի ժամկետով դրամական աջակցություն տրամադրելու միջոցառում՝ ԼՂ–ից բռնի տեղահանված հատուկ և խոցելի խմբերի համար։  ՀԱՐՑ 4։ Եթե ընտանիքիս անդամները ստացել են տվյալ ամսվա աջակցությունը միաժամանակ, իսկ ես՝ ոչ։ Այս դեպքում իմ տվյալները լրացուցիչ ճշգրտելու անհրաժեշտություն կա՞։ ՊԱՏԱՍԽԱՆ։ Եթե https://rent.socservice.am/verify/ հղմամբ Ձեր առցանց դիմումն ունի «ենթակա է վճարման» կարգավիճակը, ապա տվյալ դեպքում Ձեր տվյալների ճշգրտման անհրաժեշտություն չկա։  ՀԱՐՑ 5։ Արդյոք կարող եմ առցանց եղանակով տեղեկանալ 40+10 հազար դրամ աջակցության շրջանակում իմ հայտի կարգավիճակի, ինչպես նաև վճարման գործընթացի վերաբերյալ։ ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, Ձեր գործի մանրամասներին կարող եք ծանոթանալ և հայտի կարգավիճակը ստուգել https://rent.socservice.am/verify/ հղմամբ՝ համապատասխան դաշտում լրացնելով Ձեր անունը, ազգանունը անձնագրի կամ հանրային ծառայությունների համարանիշի կամ նույնականացման քարտի տվյալները։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին տրամադրվող սոցիալական աջակցության գումարների վճարումներին կարող եք հետևել նաև dimum.ssa.am (առցանց դիմումների համակարգ) կայքէջի միջոցով։
16:25 - 27 օգոստոսի, 2024
ԱՄՆ դեսպանատունը 74 000 դոլար կտրամադրի Մատենադարանին՝ Լեռնային Ղարաբաղի հազվագյուտ ձեռագրերի պահպանության համար

ԱՄՆ դեսպանատունը 74 000 դոլար կտրամադրի Մատենադարանին՝ Լեռնային Ղարաբաղի հազվագյուտ ձեռագրերի պահպանության համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը պաշտոնատար անձանց, Շիրակի մարզի և Անիպեմզա բնակավայրի ներկայացուցիչների հետ այցելել են Երերույքի պատմական բազիլիկ տաճար, որտեղ ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից տրված 175․000 ԱՄՆդոլար դրամաշնորհով իրականացվում ենկոնսերվացման աշխատանքներ։ ԿԳՄՍՆ-ի հաղորդմամբ՝ այցն ընդգծում էր Հայաստանի հարուստպատմամշակութային ժառանգության պահպանությանն ու վերականգնմանն աջակցելու Միացյալ Նահանգների հանձնառությունը։ Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է ցուցաբերվող աջակցությունը, որը հնարավորություն է ընձեռում պահպանելու Հայաստանի մշակութային ժառանգության եզակի կառույցներից մեկը՝ Երերույքի տաճարը, որն ընդգրկված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության նախնական ցանկում: «Վերաիմաստավորված միջավայրում ներկայացնելով Հայաստանի հազարամյակների մշակույթը, պատմությունը, ճարտարապետությունը և արվեստը՝ հնարավորություն կունենանք այստեղ կազմակերպելու կրթական ծրագրեր, որոնք, անկասկած, նպաստելու են պատանիների և երիտասարդների զարգացմանը և մեր մշակութային ժառանգության հանրահռչակմանը: Կարևորում եմ նաև Լեռնային Ղարաբաղի ձեռագրերի պահպանության աջակցության ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ: Վստահ եմ, որ սերտ և արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական»,- նշել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ դեսպանատանը: «Մշակութային պահպանության ոլորտում մեր համագործակցությունը խոսում է մեր երկու պետությունների միջև ամուր փոխգործակցության մասին։ Միասին մենք պահպանում ենք պատմությունը և նպաստում փոխադարձ ըմբռնման և հարգանքի ձևավորմանը», - ասել է դեսպան Քվինը։ Երերույքի հինավուրց բազիլիկ տաճարը հիմնվել է 4-5-րդ դարերում և Հայաստանի վաղ քրիստոնեական շրջանի պատմական նշանակության եզակի կոթող է։ Հուշարձանի պահպանության հարցում մարտահրավերներ են եղել` պայմանավորված թե՛ բնական, թե՛ մարդկային գործոններով, և այսօր հուշարձանի պահպանությունն առանցքային է Հայաստանի մշակութային ժառանգությունը հետագա սերունդներին փոխանցելու համար։ Երերույքում դեսպան Քվինը հայտարարել է ԱՄՆ դեսպանի մշակութային պահպանության հիմնադրամի նոր ծրագրի մասին, որով 74․000 ԱՄՆ դոլար է տրամադրվում Մատենադարանին՝Լեռնային Ղարաբաղի հինավուրց հայկականվանքերում ստեղծված հազվագյուտ ձեռագրերի և արխիվային փաստաթղթերի պահպանության նպատակով։ ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանում 2005 թ․ սկսածիրականացվել է մշակութային պահպանության 15 ծրագիր, որոնց ուղղվել է, ընդհանուր առմամբ, 1․6 միլիոն ԱՄՆ դոլար։ Երերույքի ծրագրով նախատեսված են պատերի ամրացումներ, քայքայված քարերի փոխարինում, ջրահեռացման համակարգի ապահովում, հուշարձանի տարածքի բարեկարգում (նախապատրաստում՝ որպես առկա մոնումենտալ քարերի ցուցադրավայր)։ Հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանում վերջերս իրականացված ծրագրերից են Սանահին վանական համալիրի պահպանության աշխատանքները Լոռու մարզում, Մեղրու Սբ Հովհաննես եկեղեցու վտանգվածորմնանկարների վերականգնումը Սյունիքիմարզում և Արենի 1 քարանձավիպահպանությունը Վայոց ձորի մարզում։ Հարկ է նշել, որ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության ուղղությամբ պետության ուշադրությունը նկատելիորեն ավելացել է. 2024 թ․ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմիցպատմության և մշակույթի հուշարձաններիպահպանության համար տրամադրվել է մոտ 1 միլիարդ 159 միլիոն դրամ ՀՀ դրամ, որը մոտերկու անգամ ավելի է նախորդ տարվահատկացման համեմատ և մոտ 5-6 անգամ ավելի՝ դրան նախորդող տարիների համեմատ։ Այս պահին նախարարության պատվերով վերականգնման և նորոգման աշխատանքներ են կատարվում Արագածոտնի մարզի Փարպիի Ծիրանավոր եկեղեցում, Ագարակ պատմահնագիտական արգելոցում, Արմավիրի մարզի Այգեշատի Թարգմանչաց եկեղեցում, Լոռու մարզի Ամրակիցի Սբ Նիկոլայ հրաշագործ եկեղեցում, Լոռի բերդում (պարիսպներ, բաղնիքներ, պարսպապատ), Հաղպատի վանքում և այլն։ Շուտով կմեկնարկեն նաև Տավուշի մարզի Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցու և Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի վերականգնման աշխատանքները։  
13:12 - 20 օգոստոսի, 2024
44-օրյա պատերազմի ժամանակ անհայտ կորած քաղաքացիների ընտանիքները եւս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն

44-օրյա պատերազմի ժամանակ անհայտ կորած քաղաքացիների ընտանիքները եւս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն

ՀՀ կառավարությունը որոշեց 2020թ․ սեպտեմբերի 27-ից Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սկսած պատերազմի հետևանքով անհայտ կորած քաղաքացիների ընտանիքներին սոցիալական աջակցության համար դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգել մինչեւ ս․թ․ օգոստոսի 20-ը։ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված միջոցառման շրջանակում հատկացվող դրամական օգնությունը (քաղաքացիական անձի հաշվով ամսական 300 000 դրամի չափով) ստանալու համար դիմումը մինչ այս պետք է ներկայցվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2024 թվականի հունիսի 15-ը։ Փոփոխման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ (ինչպես նաև գերեվարվածներ), որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք: Այսպիսով, անհայտ կորածի (ինչպես նաև գերեվարվածի) ընտանիքները ևս 2 ամիս (2024 թվականի հուլիս և օգոստոս ամիսներ) կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2024 թվականի օգոստոսի 20-ը: Միջոցառման շրջանակներում սոցիալական աջակացությունը պետք է տրամադրվի 11 անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքների։ Պետական բյուջեից պահանջվելու է 6.600.000 դրամ:
11:10 - 15 օգոստոսի, 2024
Տոյվո Կլաարի հայտարարությունները կողմնակալ են և հարված են հասցնում  ԵՄ-ին․ Ադրբեջանի ԱԳՆ |azatutyun.am|

Տոյվո Կլաարի հայտարարությունները կողմնակալ են և հարված են հասցնում ԵՄ-ին․ Ադրբեջանի ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն արձագանքել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հարցազրույցում հնչած որոշ հայտարարություններին՝ մասնավորապես Ղարաբաղի հայերի վերադարձին առնչվող, և որակել դրանք «կողմնակալ, հարված այն կառույցի հեղինակությանը, որը Կլաարը ներկայացնում է»: Jam-news-ի հետ զրույցում Կլաարը շեշտել է, որ երբեմն այս համատեքստում բարձրացվում են այլ հարցեր, ինչպիսին է «Արևմտյան Ադրբեջանի» հարցը, սակայն իր համար դրանք լիովին տարբեր հարցեր են, որոնք չեն կարող մեկ հարթության վրա դրվել: «Առաջինը ղարաբաղցի հայերի՝ իրենց նախնիների հայրենիք վերադարձին մղված աջակցությունն է, որն Ադրբեջանի պարտավորությունն է: Երկրորդը Ադրբեջանի այլ մասերում, այդ թվում՝ Բաքվում ապրած հայերի, կամ Հայաստանում ապրած ադրբեջանցիների հարցն է», - ասել է սեպտեմբերի 1-ին ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում իր առաքելությունն ավարտող Կլաարը: Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակի տեղակալ Վասիֆ Ալիևը, պատասխանելով Կլաարին, ասել է, թե «Հայաստանի պարտավորությունն է ստեղծել համապատասխան պայմաններ Հայաստանից վտարված ադրբեջանցիների հայրենի հողեր անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար, և միջազգային հանրությունը պետք է պահանջի այդ պարտավորության կատարումը»։ Ալիևը նաև ասել է, թե «ադրբեջանական կողմը հարգում է միայն այն հայազգի անձանց Ադրբեջան վերադառնալու մտադրությունը, ովքեր հարգում են իրենց երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։
21:09 - 05 օգոստոսի, 2024