Իրանի նախագահն ընդունել է Ալիևի օգնականին |factor.am|
12:32 - 03 փետրվարի, 2025

Իրանի նախագահն ընդունել է Ալիևի օգնականին |factor.am|

factor.am: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է այցով Թեհրանում գտնվող Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին։ Թեհրանում Ադրբեջանի դեսպանի հաղորդմամբ՝ hանդիպման ընթացքում Հաջիևն Իրանի նախագահին է փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բաքու այցելելու հրավերը։

Ավելի վաղ Հաջիևը հանդիպել էր նաև Իրանի մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ արտգործնախարար Աբբաս Արաղչիի, նախագահի խորհրդական Մեհդի Սանայեի, Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Աքբար Ահմեդիանի և արտաքին գործերով ռազմավարական խորհրդի նախագահ Քամալ Խարազիի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հաջիևի և Սանայեի հանդիպմանն ընդգծվել է երկկողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը։

Ալիևի օգնականն ասել է, որ Ադրբեջանը շահագրգռված է Իրանի հետ քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի զարգացմամբ՝ բարիդրացիության ոգով, առանց որևէ սահմանափակումների և փոխշահավետ հիմքի վրա։ Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերությունների առանցքային կետը վստահության ամրապնդումն ու թյուրիմացությունների վերացումն է։ Հաջիևը հայտարարել է, թե Իրանին Ադրբեջանի կողմից սպառնալիք չի լինի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել