azatutyun.am: Պեկինում կայացել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ երկու երկրների նախագահները համապարփակ ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել, որի շրջանակներում նախատեսվում է համագործակցություն շուրջ 20 ոլորտներում:
Անցած տարի Պեկինն ու Բաքուն ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր են կնքել, որով կողմերը խոստանում են հազարավոր կիլոմետրեր բաժանող երկրների հարաբերություններին ռազմավարական բովանդակություն հաղորդել:
comment.count (0)