Չինաստան

Չինաստանը (ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) սոցիալիստական պետություն է Ասիայի արեւելքում։ Տարածքով (9,6 մլն կմ2) ամենամեծ երկիրն է արեւելյան Ասիայում եւ, ըստ տարբեր հաշվարկների, երրորդը կամ չորրորդն աշխարհում։ Բնակչության թվով ամենախոշոր երկիրն է՝ 1.294,4 մլրդ մարդ։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է։

Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից, 2 գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ եւ Մակաո) եւ իր սուվերենությունը պնդող Թայվանից։

ՉԺՀ-ի նախագահը համարվում է պետության գլխավորը եւ հանդես է գալիս Չինաստանի ազգային կոնգրեսի անունից: Երկրի գործող նախագահն է Սի Ցզինպինը, որը միեւնույն ժամանակ Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարն է, եւ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահն է, որոնցով նա հանդիսանում է Չինաստանի գլխավոր առաջնորդ։


Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Չինաստանի ԱԳՆ-ների միջև

Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Չինաստանի ԱԳՆ-ների միջև

Մարտի 4-ին Պեկինում Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև կայացան քաղաքական խորհրդակցություններ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ՉԺՀ ԱԳ նախարարի տեղակալ Լիու Բինի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։   Խորհրդակցությունների ընթացքում կողմերն ընդգծել են երկկողմ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և քննարկել դրա հետագա խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։    Չինաստանը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի քաղաքական անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Հայաստանը վերահաստատել է իր աջակցությունը «Մեկ Չինաստան» սկզբունքին։   Անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ քաղաքական, առևտրատնտեսական,  գյուղատնտեսության, տրանսպորտային փոխկապակցվածության, մշակութային, հումանիտար ոլորտներում։ Գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան։    Կողմերը կարևորել են «Խաղաղության խաչմերուկ» և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծերը։ Հատուկ անդրադարձ է կատարվել ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը։   Մտքեր են փոխանակվել միջազգային կազմակերպությունների շրջանակում Հայաստանի և Չինաստանի համագործակցության շուրջ։  Չինական կողմը ներկայացրել է Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) իր գալիք նախագահության գերակայությունները։ Կողմերը քննարկել են ՇՀԿ շրջանակներում Հայաստանի և Չինաստանի միջև հետագա համագործակցության հեռանկարները։
11:00 - 05 մարտի, 2025
Չինաստանը լրացուցիչ 10-15 տոկոս մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար
 |1lurer.am|

Չինաստանը լրացուցիչ 10-15 տոկոս մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար |1lurer.am|

1lurer.am: Չինաստանը լրացուցիչ 10-15 տոկոս մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ից գյուղատնտեսական արտադրանքի համար, և 15 ամերիկյան ընկերություն ավելացրել է արտահանման վերահսկողության ցանկում՝ ի պատասխան չինական ապրանքների նկատմամբ ամերիկյան մաքսատուրքերի կրկնակի ավելացմանը: Չինաստանի ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ լրացուցիչ տուրքերը կգործեն 2025 թվականի մարտի 10-ից։ 15 տոկոս մաքսատուրքը կտարածվի հավի, ցորենի, եգիպտացորենի և բամբակի վրա: 10 տոկոս մաքսատուրքը կկիրառվի սորգոյի, սոյայի, խոզի, տավարի մսի, ծովամթերքի, մրգերի, բանջարեղենի և կաթնամթերքի նկատմամբ: Ավելի վաղ Չինաստանի առևտրի նախարարությունը դժգոհություն էր հայտնել ԱՄՆ-ի գործողությունների կապակցությամբ: Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ից միակողմանի մաքսատուրքերը կարող են վնաս հասցնել Չինաստանի և Միացյալ Նահանգների առևտրատնտեսական հարաբերություններին: Մարտի 4-ին ուժի մեջ են մտել Չինաստանից, Մեքսիկայից և Կանադայից ապրանքների ներմուծման նկատմամբ ամերիկյան նոր մաքսատուրքերը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել Չինաստանից ներկրման համար տոկոսադրույքը 10-20 տոկոս բարձրացնելու մասին:
12:20 - 04 մարտի, 2025
ՀՀ ՆԳ փոխնախարարն ու Չինաստանի դեսպանության ներկայացուցիչը քննարկել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության հարցը

ՀՀ ՆԳ փոխնախարարն ու Չինաստանի դեսպանության ներկայացուցիչը քննարկել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության հարցը

Հայաստանի Հանրապետության փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպանատան Գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինին։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, զրուցակիցներն անդրադարձել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման ոլորտներում համագործակցության ամրապնդման կարևորությանը և երկուստեք նախատեսվող աշխատանքների ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությանը։ Քննարկվել են Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության և ՉԺՀ քաղաքացիական հարցերով նախարարության միջև աղետների ռիսկի կառավարման, համագործակցության ակտիվացմանն ու փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր։ Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությանը` ի նպաստ երկու երկրների դիմակայունության բարձրացման և արդյունավետ արձագանքման մեխանիզմների կատարելագործման:
16:34 - 28 փետրվարի, 2025
Շոյգուն ժամանել է Պեկին |azatutyun.am|

Շոյգուն ժամանել է Պեկին |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ժամանել է Պեկին՝ հանդիպելու Չինաստանի նախագահ Սի Ծինպինի և արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ, հայտնում է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։ ՏԱՍՍ-ը նշում է, որ Շոյգուն Պեկինում կքննարկի անվտանգության ոլորտում երկկողմ հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրներ։ Անվտանգության խորհուրդը նշում է, որ ռուս-չինական հարաբերությունները ռազմավարական գործընկերային բնույթ են կրում։ Փետրվարի 24-ին Չինաստանի ու Ռուսաստանի նախագահները «երկարատև հեռախոսազրուց» էին ունեցել, քննարկել «համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության զարգացման հարցեր»։ Ըստ Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքի՝ չինական կողմը աջակցություն էր հայտնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև սկսված երկխոսությանը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել ուկրաինական հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղիներ գտնելուն։ Կրեմլը մշտապես շեշտում է, թե այսօր Մոսկվայի թիվ մեկ ռազմավարական գործընկերը Պեկինն է։ Պատերազմից հետո ռուսական տնտեսությունը մեծապես կախված է Չինաստանից։  
09:36 - 28 փետրվարի, 2025
Թրամփը Չինաստանի հետ նոր առևտրային համաձայնագիր կնքելու հույս է հայտնել |armenpress.am|

Թրամփը Չինաստանի հետ նոր առևտրային համաձայնագիր կնքելու հույս է հայտնել |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Վաշինգտոնը Պեկինի հետ նոր առևտրային համաձայնագիր կկնքի՝ նշելով, որ ակնկալում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի այցը Միացյալ Նահանգներ: Այս մասին նա ասել է նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։  «Ես շատ լավ հարաբերություններ ունեմ նախագահ Սիի հետ, կարծում եմ՝ հրաշալի հարաբերություններ։ Բայց հիշեք՝ նա սիրում է Չինաստանը, իսկ ես սիրում եմ ԱՄՆ-ն, ուստի այդտեղ կա մի փոքր մրցակցություն», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ Սի Ծինփինը յուրօրինակ մարդ է։ Թրամփը նաև չի բացառել Չինաստանի հետ նոր առևտրային համաձայնագիր կնքելու հնարավորությունը։  «Դա հնարավոր է։ Մենք Չինաստանի հետ ունեինք առևտրային հրաշալի համաձայնագիր։ Այն շատ լավ էր ֆերմերների համար, արտադրողների համար։ Նրանք մեզնից գնում էին 50 միլիարդ դոլարի ապրանքներ», - ասել է Թրամփը՝ նախորդ վարչակազմին մեղադրելով այդ համաձայնագիրը չպահպանելու մեջ։ ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ ինչպես աշխարհի մյուս ղեկավարները, նախագահ Սի Ծինփինը նույնպես կգնա Վաշինգտոն՝ իր հետ հանդիպման: «Նրանք գալիս են ինձ տեսնելու՝ (խմբ.՝ Ֆրանսիայի նախագահ) Մակրոնն է գալիս, Միացյալ Թագավորության վարչապետն է գալիս.... Ի վերջո, նախագահ Սին նույնպես կգա, բոլորը կգան», - ասել է Թրամփը։
13:29 - 20 փետրվարի, 2025
Սի Ծինփինը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Մայիսի 9-ի զորահանդեսին
 |tert.am|

Սի Ծինփինը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Մայիսի 9-ի զորահանդեսին |tert.am|

tert.am: Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն ընդունել է ՌԴ նախագահի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը Մոսկվայում մասնակցելու հրավերը։ Այս մասին, kommersant.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է Չինաստանում ՌԴ դեսպան Իգոր Մորգուլովը։ Չինաստանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել տեղեկությունը։ «Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն ընդունել է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին մասնակցելու հրավերը և իր հերթին Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին հրավիրել է Չինաստան՝ սեպտեմբերի սկզբին նախատեսված տոնակատարություններին»,- ասել է դիվանագետը «Ռոսիա 24»-ի եթերում։ Վերջին անգամ Սի Ծինփինը Մոսկվա է այցելել 2023 թվականին։ Նրա եռօրյա այցը տեղի է ունեցել մարտին՝ Պուտինի հրավերով։ Աղբյուրը նշում է, որ Մոսկվայում Հաղթանակի շքերթին մասնակցելու ծրագրեր ունեն նաև Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը և Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը շքերթին կհրավիրի «շատ պետությունների ղեկավարների»: 2024 թվականին Հաղթանակի շքերթին հրավիրվել էին Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Կուբայի և Լաոսի նախագահները:
10:30 - 10 փետրվարի, 2025
Պանաման դուրս կգա Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծից |1lurer.am|

Պանաման դուրս կգա Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծից |1lurer.am|

1lurer.am: Պանաման դուրս կգա Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծից, որը նախատեսում է երկրների միջև համագործակցություն՝ Պանամայի ջրանցքն առևտրային նպատակներով օգտագործելու համար: Այս մասին երկուշաբթի հայտարարել է երկրի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո։ «Իմ կառավարությունը չի երկարաձգի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի վերաբերյալ 2017 թվականի փոխըմբռնման հուշագիրը: Մենք կուսումնասիրեն այն ժամկետից շուտ դադարեցնելու հնարավորությունը»,- նշել է Մուլինոն: Պանամայի նախագահի խոսքով՝ Ռուբիոն հանդիպմանը «որևէ սպառնալիք չի ներկայացրել Պանամայի ջրանցքը ԱՄՆ-ի վերահսկողությանը վերադարձնելու կամ «ուժ կիրառելու» վերաբերյալ, սակայն նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի ներկայությունը տարածաշրջանում համարում է ջրանցքի նկատմամաբ վերահսկողությունը Պանամային փոխանցելու մասին պայմանագրի խախտում: ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծից դուրս գալու Պանամայի որոշումը՝ այն որակելով կարևոր մեծ քայլ՝ ԱՄՆ հետ հարաբերություններում:
13:40 - 04 փետրվարի, 2025
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և Պետական խորհրդի նախագահին չինական Նոր տարվա առիթով

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և Պետական խորհրդի նախագահին չինական Նոր տարվա առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ չինական Նոր տարվա առիթով: Սի Ծինփինին ուղղված ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: Մաղթում եմ, որ բնության զարթոնքը խորհրդանշող այս տոնն առողջություն, երջանկություն և առաջադիմություն բերի բարեկամ չին ժողովրդի բոլոր ընտանիքներին։ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հարաբերությունները ձևավորվել են պատմության խորքից եկող բարեկամական կապերի հիման վրա: Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում մեծապես կարևորում եմ Չինաստանի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը՝ հիմնված հավասարու­թյան, փոխադարձ վստահության և հարգանքի վրա: Լիահույս եմ, որ առաջիկայում հնարավորություն կընձեռվի համատեղ ջանքերով էլ ավելի ընդլայնել մեր երկու երկրների միջև ձևավորված բազմաբնույթ համագործակցությունը՝ երկկողմ հարաբերությունները բարձրացնելով որակապես նոր մակարդակի վրա: Այս համատեքստում կարևորում եմ նաև Չինաստանի նախագահության ներքո Հայաստանի և Շանհայի համագործակցության կազմակերպու­թյան միջև փոխգործակցության ամրապնդումը:  Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։ Լի Ցյանին ուղղված ուղերձում ասված է. «Չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ իմ ջերմագին շնորհավորանքներն ու մաղթանքներն եմ հղում Ձեզ և բարեկամ չին ժողովրդին: Մաղթում եմ, որ գալիք տարին Չինաստանի համար լինի ներդաշնակության և բարգավաճման տարի: Մեծապես կարևորելով Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ և բազմակողմ մակարդակներում ձևավորված բարեկամական հարաբերությունների զարգացման դինամիկան՝ իմ պատրաստակամությունն եմ հայտնում այսուհետ ևս առավելագույն ջանքեր ներդնել դրանք որակապես նոր մակարդակի վրա բարձրացնելու ուղղությամբ: Հավատացած եմ, որ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային նախաձեռնություններում առկա ակտիվ համագործակցու­թյունը, բարձրաստիճան փոխայցելությունները, ինչպես նաև փոխգործակցությունը բազմակողմ հարթակներում, այդ թվում նաև՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունում, կնպաստեն վերոնշյալ նպատակների իրականացմանը»:
10:57 - 29 հունվարի, 2025
Տիբեթում երկրաշարժից հետո 515 հետցնցում է գրանցվել |armenpress.am|

Տիբեթում երկրաշարժից հետո 515 հետցնցում է գրանցվել |armenpress.am|

armenpress.am: Տիբեթի Ինքնավար Շրջանի աղետի գոտում արդեն գրանցել է 515 հետցնցում, որոնք վերջին օրվա ընթացքում առաջացել են հիմնական՝ առավել ավերիչ երկրաշարժից հետո: Այդ մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Տիբեթի Ինքնավար Շրջանում երկրաշարժը տեղի է ունեցել հունվարի 7-ի առավոտյան: Սեյսմիկ ակտիվությունը հանգեցրել է բազմաթիվ բնակելի շենքերի և ենթակառուցվածքի օբյեկտների ավերման։ Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է ավելի քան 400 զինծառայող։ Մարդիկ տարհանվել են աղետի գոտուց։ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը կարգադրել է առավելագույն ջանքեր գործադրել հետևանքների վերացման համար։ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալների համաձայն՝ Նեպալի հետ Չինաստան սահմանին տեղի ունեցած երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7,1։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 80 հազար բնակչությամբ Շիգաձե քաղաքից 163 կմ հարավ-արևմուտք, օջախն ընկած է եղել է 10 կմ խորության վրա։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ զոհվել է առնվազն 126 մարդ, ևս 188-ը՝ վիրավորվել:    
10:56 - 08 հունվարի, 2025
Հայաստանի ԱԳՆ-ն իր ցավակցությունն է հայտնել Չինաստանում երկրաշարժի զոհերի ընտանիքներին |armenpress.am|

Հայաստանի ԱԳՆ-ն իր ցավակցությունն է հայտնել Չինաստանում երկրաշարժի զոհերի ընտանիքներին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր ցավակցությունն է հայտնել Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների ընտանիքներին:  Այս մասին գրառումը հրապարակվել է ԱԳՆ X-ի միկրոբլոգում:  «Խորը ցավով տեղեկացանք Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին, որը հանգեցրել է զոհերի և ավերածությունների: Ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և աղոթում ենք վիրավորների շուտափույթ ապաքինման համար»,-հայտնել են ԱԳՆ-ից:  6.8 մագնիտուդով երկրաշարժը է տեղի ունեցել Տիբեթի ինքնավար մարզի Շիգացի շրջանի Տինգրի կոմսությունում։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնից 20 կմ շառավղով գտնվում են 3 քաղաք և 27 գյուղ, որտեղ բնակվում է մոտ 6,9 հազար մարդ։ Երկրաշարժից հետո սեյսմոլոգներն արձանագրել են 49 հետցնցում։ Զոհերի թիվն անցել է 100-ը:   
10:41 - 08 հունվարի, 2025
Չինաստանում մարդու մետապնևմովիրուսային վարակի բռնկում է. Արմեն Մուրադյան

Չինաստանում մարդու մետապնևմովիրուսային վարակի բռնկում է. Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտնում է, որ ըստ Չինաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հաղորդման՝ Չինաստանում ներկայումս արձանագրվում է մարդու մետապնևմովիրուսային (HMPV) վարակի դեպքերի կտրուկ աճ:  «Բացի այդ, լարված համաճարակային իրավիճակ  է նաև մյուս շնչառական վարակների առումով, մասնավորապես՝ A գրիպի,  Mycoplasma pneumoniae և Covid-19 վարակների: Ահազանգող է, որ HMPV վարակի տարածումը հանգեցրել է հանկարծակի մահվան դեպքերի զգալի աճի, հատկապես՝ 40-ից 80 տարեկան անձանց շրջանում: Ավելացել է նաև մինչև 14 տարեկան երեխաների թոքաբորբով հոսպիտալացված դեպքերի թիվը: Մարդու մետապնևմովիրուսը (HMPV) հայտնաբերվել է 2001 թվականին, այն պատկանում է Pneumoviridae ընտանիքին, որը ներառում է նաև ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսը (RSV): HMPV-ն կարող է առաջացնել ինչպես վերին, այնպես էլ ստորին շնչուղիների վարակ բոլոր տարիքային խմբերում, սակայն առավել խոցելի են  երեխաները, տարեցները և թուլացած իմունային համակարգ ունեցողները: Հարկ է նշել, որ վիրուսն ունի մարդուց մարդուն արագ տարածվելու հատկություն, այն փոխանցվում է շնչառական արտազատուկներով օդակաթիլային մեխանիզմով՝  անմիջական շփման միջոցով, օրինակ՝ ձեռքսեղմում, կամ բաղարկված առարկաներին դիպչելու միջոցով: Վարակի  ինկուբացիոն շրջանը 3-5 օր է: Ընդհանուր ախտանշանները ներառում են հազ, ջերմություն, քթից արտադրություն, շնչառության դժվարացում:   Կանխարգելման համար առաջարկվում է՝ Պահպանումը շնչառական հիգիենան՝ հիվանդի և շրջակա անձանց կողմից դիմակների կրումը, հազի, փռշտոցի էթիկետի պահպանումը Պահմանել ձեռքերի հիգիենան՝  հաճախակի լվանալ ձեռքերը՝ 20 վայրկյան տևողությամբ: Չլվացված ձեռքերով չդիպչել դեմքին Ախտանշանների առկայության դեպքում մնալ տանը՝ վիրուսի տարածումը կանխելու համար Պարբերաբար մաքրել հաճախակի շոշափվող մակերեսները Հաճախակի օդափոխել փակ տարածքները: HMPV վարակի դեմ դեռևս պատվաստանյութ հասանելի չէ: Նշենք, որ 2023 թվականին HMPV վարակի դեպքեր են արձանագրվել  Նիդեռլանդներում, Մեծ Բրիտանիայում, Ֆինլանդիայում, Ավստրալիայում, Կանադայում, ԱՄՆ-ում և Չինաստանում»,- գրել է նա։
14:47 - 07 հունվարի, 2025
Վաշինգտոնը ենթադրում է, որ Պեկինը կապ էր հաստատել Մոսկվայի հետ՝ կանխելու միջուկային զենքի կիրառումը
 |azatutyun.am|

Վաշինգտոնը ենթադրում է, որ Պեկինը կապ էր հաստատել Մոսկվայի հետ՝ կանխելու միջուկային զենքի կիրառումը |azatutyun.am|

azatutyun.am: Վաշինգտոնը հիմքեր ունի ենթադրելու, որ Չինաստանի իշխանությունները ժամանակին կապ են հաստատել Ռուսաստանի հետ` նպատակ ունենալով կանխել Մոսկվայի կողմից միջուկային զենքի կիրառումը: Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Առաջիկա շաբաթներին պաշտոնին հրաժեշտ տվող Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ը «շատ մտահոգված էր» միջուկային սպառնալիքով։«Նույնիսկ եթե հավանականությունը 5-ից հասնի 15 տոկոսի, երբ խոսքը միջուկային զենքի մասին է, չկա ավելի լուրջ բան», - ընդգծել է պետքարտուղարը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է, որ Մոսկվան մտադիր չէ առաջինը միջուկային զենք կիրառել, շեշտելով, որ այդ զենքին դիմելը կլինի անվտանգության վերջին միջոցը։ Միաժամանակ, Կրեմլի ղեկավարն անցած նոյեմբերին միջուկային նոր դոկտրին հաստատեց, որը մասնավորապես թույլ է տալիս Մոսկվային միջուկային զենք օգտագործել ոչ միայն Ռուսաստանի գոյությունը վտանգող սպառնալիքի, այլև տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած լայնածավալ, նույնիսկ ոչ միջուկային հարձակման դեպքում։
16:08 - 04 հունվարի, 2025