armenpress.am: Եկատերինբուրգում ձերբակալվել են ադրբեջանական սփյուռքի առաջնորդը և նրա որդին:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ֊ները։
«Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի առաջնորդ Շահին Շիխլինսկին և նրա որդին՝ Մութվալի Շիխլինսկին, ձերբակալվել են»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Լրատվամիջոցները հաղորդում են նաև Վորոնեժում ադրբեջանցի մեծահարուստ գործարար Յուսիֆ Խալիլովի ձերբակալության մասին։
Ըստ տեղեկությունների՝ Խալիլովը Վորոնեժի շրջանի ադրբեջանցիների մեջ մեծ հեղինակություն է վայելում և տարածաշրջանի ամենամեծ Ալեքսեևսկի շուկայի համասեփականատերն է։
comment.count (0)