Ամսական 89 մլն դիմակ. ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարում դիմակների անհրաժեշտ քանակը |tert.am|
11:14 - 04 մարտի, 2020

Ամսական 89 մլն դիմակ. ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարում դիմակների անհրաժեշտ քանակը |tert.am|

tert.am: Կորոնավիրուսի դեմ պայքարելու համար ամեն ամիս անհրաժեշտ է մոտ 89 միլիոն բժշկական դիմակ, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: 

«Ամեն ամիս COVID-19-ից պաշտպանվելու համար մոտ 89 միլիոն բժշկական դիմակ, 76 միլիոն ձեռնոց և 1,6 միլիոն պաշտպանիչ ակնոց անհրաժեշտ կլինի»,- նշել է Գեբրեյեսուսը:

Նա անհանգստություն է հայտնել այն առնչությամբ, որ ստեղծված իրարանցման հետևանքով որոշ երկրներում հնարավոր չէ պաշտպանիչ դիմակներ գնել: Գեբրեյեսուսը նշել է, որ պահանջարկի մեծացմանը զուգահեռ բարձրացել են նաև գները: Միջինում բժշկական դիմակների արժեքը ավելացել է վեց անգամ, խալաթներինը՝ երկու անգամ, իսկ ռեսպիրատորներինը` 3 անգամ:

«Ձեռնոցները, բժշկական դիմակները, ռեսպիրատորները, պաշտպանիչ դիմակները, խալաթները և գոգնոցներն արդեն առողջապահության աշխատակիցների համար չեն բավականացնում»,- նշել է ԱՀԿ նախարարը:

Չինաստանի սահմաններից դուրս 48 երկրներից հայտարարել են վարակման 1848 դեպքի մասին, որից 80 տոկոսը Հարավային Կորեսայից, Իրանի Իսլամական Հանրապետությունց և Իտալիայից են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել