Եվրամիության նոր վիզային կանոններն ուժի մեջ են մտել |news.am|
07:14 - 02 փետրվարի, 2020

Եվրամիության նոր վիզային կանոններն ուժի մեջ են մտել |news.am|

news.am:  Եվրամիության վիզաների տրամադրման նոր կանոնները, որոնք պետք է պարզեցնեն միության երկրներ ուղեւորությունները եւ նպաստեն միգրացիոն ճգնաժամի լուծմանը, կիրակի օրը ուժի մեջ են մտել:

Վիզային կանոնները փոփոխելու որոշումը ԵՄ խորհրդի կողմից ընդունվել էր անցյալ տարվա հունիսին։ Ինչպես պարզաբանում է խորհուրդը, «նոր կանոնները կապահովեն վիզաներ ստանալու առավել թեթեւ եւ արագ պրոցեդուրաներ լեգալ ճանապարհորդների համար»։ «Դրանք թույլ են տակիս հայտեր ներկայացնել ուղեւորությունից վեց ամիս եւ ոչ ուշ, քան 15 օր առաջ, հնարավորություն են տալիս հայտի ձեւաթղթերը էլեկտրոնային ձեւով լրացնել եւ ստորագրել, դրական վիզային պատմություն ունեցող մշտական ճանապարհորդներին բազմակի վիզա տրամադրել որոշակի ժամկետով, որը մեկ տարուց ավելանում է մինչեւ հինգ տարի»,- ասվում է որոշման մեջ։


Միաժամանակ, ԵՄ-ն հյուպատոսական հավաքագրումը բարձրացնում է՝ 60 եվրոյից դարձնելով 80 եվրո, «որպեսզի անդամ-պետությունները ավելի լավ կարողանան ծածկել վիզայի ձեւակերպման ծախսերը՝ խոչընդոտ չստեղծելով հայտատուի համար»։

Ինչ վերաբերում է անլեգալ միրգրացիային, ապա նորացված կանոնները «կնպաստեն երրորդ երկրների հետ համագործակցության բարելավմանը»։

Նոր կանոնները տարածվում են Շենգենյան գոտու ԵՄ 22 երկրներ մուտք գործելու կարճաժամկետ վիզաների տրամադրման վրա։ Դրանք են՝ Ավստրիան, Բելգիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Պորտուգալիան, Սլովակիան, Սլովենիան, Իսպանիան եւ Շվեդիան։ Բացի այդ, նոր կանոններով՝ վիզաներ կարելի է ստանալ ԵՄ-ի հետ ասոցացվող 4 երկրներ՝ Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա եւ Շվեյցարիա մուտք գործելու համար։ Միասնական կարճաժամկետ վիզան, որ տրվում է այս երկրներից մեկի կողմից, տարածվում է բոլոր նշված երկիր մինչեւ 90 օր ուղեւորութան վրա՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածում։

ԵՀ տվյալներով՝ ներկայում Շենգենի երկրներ այցելելու համար վիզաներ պետք է ստանան 105 երկրների քաղաքացիներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել