shantnews.am: Հայաստանի ԱԳ նախարարության համար չափազանց էական հարց է Եվրամիության հետ վիզաների լիբերալիզացման գործընթացը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Սա շատ կարևոր, շատ խիստ, շատ սուր հարց է մեզ համար», – ասաց նախարարը։
Մնացականյանի խոսքով՝ հիմա հայկական կողմը աշխատում է և՛ Եվրոպական հաննձաժողովի հետ, և՛ անդամ պետությունների հետ՝ առանձին-առանձին։ Նրա խոսքով՝ աշխատանքը տարվում է այդ հարցով երկխոսություն սկսելու համար։
«Մեր հիմնական գերակա խնդիրը հիմա հասնելն է այդ պահին, ունենալ այդ իրավիճակը, հասնել այդ շեմին, երբ մենք հայտարարում ենք երկխոսության մեկնարկի մասին»,- ասաց Մնացականյանը։
comment.count (0)