ԱՄՆ-ը վիզա չի տրամադրել Իրանի արտգործնախարարին |1lurer.am|
13:53 - 07 հունվարի, 2020

ԱՄՆ-ը վիզա չի տրամադրել Իրանի արտգործնախարարին |1lurer.am|

1lurer.am։ Միացյալ Նահանգները մերժել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին մուտքի արտոնագրի տրամադրման հարցում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատրաստվում էր մեկնել ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին:

Միացյալ Նահանգները՝ որպես երկիր, որի տարածքում տեղակայված է ՄԱԿ-ի կենտրոնակայանը, պարտավոր է մուտքի արտոնագիր տրամադրել միջազգային կազմակերպության բոլոր անդամ երկրների դիվանագիտներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել