Ըմբռնումով մոտենալ երեխաներ ունեցող աշխատակիցների ուշացումներին․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմում է գործատուներին
14:24 - 02 մարտի, 2020

Ըմբռնումով մոտենալ երեխաներ ունեցող աշխատակիցների ուշացումներին․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմում է գործատուներին

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի գրանցված դեպքով պայմանավորված մեկշաբաթյա արձակուրդ է հայտարարվել բոլոր ուսումնական հաստատություններում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հորդորում է գործատուներին՝ ըմբռնումով մոտենալ երեխաներ ունեցող աշխատակիցների ուշացումներին կամ ոչ լրիվ օրով աշխատանքի հաճախելուն:

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ տվյալ պարագայում աշխատողների բացակայությունը հարգելի համարելու հարցը աշխատանքային օրենսդրությամբ կարգավորված չէ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել