armenpress.am: Մինչեւ 2030 թվականն ավելի քան 120 մլն մարդ կաղքատանա երաշտների, հեղեղումների եւ կլիմայի փոփոխության հետ կապված բնական այլ երեւույթների պատճառով: Այդ մասին ասված Է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հատուկ զեկույցում, որը հրապարակվել Է այս շաբաթ:
«Կլիմայի փոփոխությունը կարող Է ի չիք դարձնել վերջին 50 տարվա բարեփոխումները գլոբալ առողջապահության եւ աղքատության կրճատման բնագավառում: Միջին դասի ընտանիքները զարգացած երկրներում կարող են աղքատանալ: Համաշխարհային բանկի գնահատումներով՝ եթե անհապաղ գործողություններ չձեռնարկվեն, մինչեւ 2030 թվականն աշխարհում 120 մլն մարդ կհայտնվի աղքատության ճիրաններում: Միայն Հարավային Ասիայում 800 մլն մարդ ապրում Է թեժ կլիմայական կետերում, մինչեւ 2050 թվականը նրանց կյանքի պայմանները միայն կվատանան»,-ասված Է զեկույցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
comment.count (0)