Եկել է լարվածությունը նվազեցնելու և դեէսկալացիայի հասնելու ժամանակը. Գուտերեշ |1lurer.am|
11:53 - 15 ապրիլի, 2024

Եկել է լարվածությունը նվազեցնելու և դեէսկալացիայի հասնելու ժամանակը. Գուտերեշ |1lurer.am|

1lurer.am: Կիրակի կայացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ նվիրված Իսրայելի վրա Իրանի հարձակմանը։ Այն սկսվել էր կիրակի գիշերը՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման, հայտնում է Euronews-ը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել Մերձավոր Արևելքում՝ խոշոր հակամարտությունից խուսափելու համար։

«Եկել է լարվածությունը նվազեցնելու և դեէսկալացիայի հասնելու ժամանակը»,- ասել է նա ՄԱԿ-ի ԱԽ նիստում:

Խոսելով Իսրայելի և Իրանի միջև առճակատման մասին՝ Գուտերեշը կոչ է արել «հետ քաշվել անդունդի եզրից և խուսափել մեծ առճակատումից»։

«Միջազգային հանրությունը պարտավոր է համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ կանխելու հետագա էսկալացիան»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ Նա նաև հայտարարել է Գազայի հատվածում անհապաղ մարդասիրական հրադադարի, արմատական ​​իսլամիստական ​​շարժման կողմից պատանդների ազատ արձակման և մարդասիրական օգնության անխոչընդոտ առաքման անհրաժեշտության մասին:

Իսրայելն ու Իրանը միմյանց են մեղադրել իրադրության սրման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել