Նախատեսվում է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդական Էիչի Հասեգավայի այցը Հայաստան
16:47 - 10 փետրվարի,2020

Նախատեսվում է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդական Էիչի Հասեգավայի այցը Հայաստան

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադանին։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են այս տարվա մարտին Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդական Էիչի Հասեգավայի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան նախատեսվող այցի հետ կապված օրակարգային և կազկակերպչական հարցեր։

Էիչի Հասեգավայի գլխավորած պատվիրակության այցի հիմնական նպատակն է քննարկել հայ-ճապոնական արդյունավետ տնտեսական համագործակցության և գործարար կապերի ընդլայնման հեռանկարները:

Հանդիպման ավարտին կողմերը մեկ անգամ ևս հավաստել են իրենց պատրաստակամությունը՝ համատեղելու ջանքերը և ամենայնս նպաստելու հայ-ճապոնական տնտեսական համագործակցության զարգացմանը։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել