ՊԵԿ-ի եւ 1000 դրամների հիմնադրամի տեղեկատվությունը չի կարող իրար բռնել. Դավիթ Անանյանը՝ 50 հազար աշխատատեղերի մասին
11:07 - 30 ապրիլի, 2019

ՊԵԿ-ի եւ 1000 դրամների հիմնադրամի տեղեկատվությունը չի կարող իրար բռնել. Դավիթ Անանյանը՝ 50 հազար աշխատատեղերի մասին

ԵԿ-ի եւ 1000 դրամների հիմնադրամի տեղեկատվությունը չի կարող իրար բռնել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով փաստին, որ թեեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է 50 հազար նոր աշխատատեղի մասին, սակայն 1000 դրամների հիմնադրամում նման փոփոխություն չկա:

«ՊԵԿ-ի տեղեկատվությունը կարող է չհամապատասխանել այդ հիմնադրամի տեղեկատվության հետ, որովհետեւ օրենքով այսպես է՝ եթե անձը ունի հարյուր աշխատող եւ 100 հոգու համար ներկայացնում է հաշվարկ, բայց այդ հազար դրամներից 99-ն է վճարել պետական բյուջե, ՊԵԿ-ը դա չի ներկայացնում ֆինանսների նախարարությանը, քանի դեռ 99-ը չի դարձել 100:

Իրավական առումով ՊԵԿ-ի եւ Հիմնադրամի տեղեկատվությունը չի կարող իրար բռնել: Եթե գործատուն պետք է իր աշխատողների համար այդ հիմնադրամին վճարի 1,5 մլն դրամ, բայց մուծել է մեկ մլն դրամ, այդ դեպքում, քանի դեռ մնացած 500 հազարը չի մուծել, ՊԵԿ-ը այդ մեկ մլն դրամի տվյալները չի տալիս ֆինանսների նախարարությանը, քանի դեռ չի համալրվել գումարը ու չի դարձել 1,5 մլն դրամ»,-ասաց ՊԵԿ նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել