Ռուբեն Հայրապետյանը պնդում է, որ իր մոտ անօրինական զենք չեն հայտնաբերել |shantnews.am|
15:09 - 04 փետրվարի, 2020

Ռուբեն Հայրապետյանը պնդում է, որ իր մոտ անօրինական զենք չեն հայտնաբերել |shantnews.am|

shantnews.am:  Ավելի ուշ ոստիկանությունից  տեղեկացրին, որ Ռուբեն Հայրապետյանը քրեական ոստիկանության ծառայողների կողմից բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։

3 ժամ անց Հայրապետյանը դուրս է եկել և հայտարարել, որ իր մոտ անօրինական զենք չի հայտնաբերվել:

Նրա խոսքով` ինքն ունի օրինական 3 զենք, որից երկուսը որսորդական է: Ցանկացել են իր ավտոմեքենան խուզարկել, ինչի համաձայնությունը ինքը չի տվել: Հայրապետյանը նաև պնդել է, որ ՀՖՖ-ն իրեն գումար է պարտք:

«Իմ երեխեքի փողը դրել եմ ֆուտբոլի մեջ, ինձ ամեն ինչի մեջ կարող են մեղադրել, բայց ոչ դրա»,- ասել է Հայապետյանը:

Ամրամ Մակինյանն ասել է, որ Հայրապետյանի մեքենան անօրինական է պահվում 6-րդ վարչությունում: Պատրաստվում են դատախազություն հայց ներկայացնել:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել