Հայտնի են ԱՀ ոստիկանությունում ընտրությունների վերաբերյալ ստացված և ստուգված հաղորդումների քննարկման արդյունքները
13:22 - 12 մայիսի, 2020

Հայտնի են ԱՀ ոստիկանությունում ընտրությունների վերաբերյալ ստացված և ստուգված հաղորդումների քննարկման արդյունքները

Արցախի Հանրապետության ոստիկանությունում ստացված և ստուգված 51 հաղորդումներից 9-ով քրեական գործ հարուցելը մերժվել է ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

11-ով քրեական գործ հարուցելը մերժվել է ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով, 5 հաղորդումներ կցվել են նույնաբովանդակ այլ հաղորդումների, 2 հաղորդումներ ուղարկվել են ԱՀ գլխավոր դատախազություն՝ ըստ ենթակայության քննարկելու համար, 1 հաղորդում ուղարկվել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վարչական իրավախախտումը ըստ ենթակայության քննարկելու համար։

1 հաղորդում թողնվել է անհետևանք՝ չհաստատվելու հիմքով, 22 հաղորդման վերաբերյալ ԱՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել են քրեական գործեր, որից 18-ը նախաքննության իրականացման համար՝ դատախազության միջոցով ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե, իսկ 4-ը ԱՀ գլխավոր դատախազություն՝ նախաքննությունը հատուկ քննչական բաժնի կողմից ենթակայության կարգով իրականացնելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել