Վարչապետը աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ է նշանակել
08:15 - 20 հունվարի, 2020

Վարչապետը աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ է նշանակել

Վարչապետի հրամանով Լուսինե Ալեքսանյանը նշանակվել է Վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ: Այս մասին տեղեկանում ենք www.e-gov.am-ից:

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը և Լուսինե Ալեքսանյանի դիմումը՝

1. Լուսինե Ալեքսանյանին նշանակել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-5-Ղ1-1)։

2. Լուսինե Ալեքսանյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել