Վեթթինգը պետք էր անել մեկ տարի առաջ. Մանե Թանդիլյան |lragir.am|
10:25 - 21 մայիսի, 2019

Վեթթինգը պետք էր անել մեկ տարի առաջ. Մանե Թանդիլյան |lragir.am|

aysor.am։ Արտառոց իրավիճակ է և կան բազմաթիվ հարցեր, որոնք Ազգային ժողովի տիրույթում կարող են քննարկվել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն՝ անդրադառնալով իրենց խմբակցության նախաձեռնությամբ մայիսի 22-ին հրավիրվելիք ԱԺ արտահերթ նիստին։

«Ըստ էության, մենք իշխանությունների կողմից գործողություն չենք տեսել։ Հայտարարվում է անցումային արդարադատության մասին, վեթթինգի ինստիտուտի մասին նշվեց, բայց մենք որևէ քայլ այդ ուղղությամբ չենք տեսել։ Նույն վեթթինգը կարելի էր անել իշխանափոխության հենց հաջորդ օրը, մենք պետք է դա անեինք ու հետո սկսեին դատական պրոցեսները, որոնք հիմա ընթանում են երկրում», - հայտարարեց Թանդիլյանը։

Պատգամավորի խոսքով, միամտություն է կարծել, որ դատական համակարգն ինքն իրեն պետք է փոխվեր։

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը դատարանների դեմ Փաշինյանի կոչով իրականացված ակցիայի հետ կապված մտավախություններ ունի.

«Այն, ինչ իրականացվեց, կարող է օգտագործվել մեր պետության դեմ, օրինակ՝ Եվրոպական դատարաններում։ Եվ այդ մասին հայտարարեց նաև Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։ Ես չեմ ուզենա, որ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը հասնի Եվրոպական դատարան ու որոշում կայացնեն մեր դեմ։ Մենք դա էինք ասում, որ մի տվեք այդ հաղթաթուղթը Քոչարյանի պաշտպանական խմբին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել