Տավուշի մարզի 19 և Լոռու մարզի 2 համայնքների միավորման արդյունքում կհիմնվի Իջևան միավորված համայնքը |tert.am|
08:51 - 06 փետրվարի,2020

Տավուշի մարզի 19 և Լոռու մարզի 2 համայնքների միավորման արդյունքում կհիմնվի Իջևան միավորված համայնքը |tert.am|

tert.am։ ՀՀ Տավուշի մարզի 19 և ՀՀ Լոռու մարզի 2 համայնքների միավորմամբ կհիմնվի Իջևան միավորված համայնքը: Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Խոսքն ընդհանուր 21 համայնքի մասին է: Նախատեսվում է ունենալ Իջևան միավորված համայնք, բաղկացած ՀՀ Տավուշի մարզի՝ Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն և ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո, Անտառաշեն համայնքներից»,-նշեց Պապիկյանը:

Նրա խոսքով՝ այս մոդելի ընտրությունը մեծապես կախված է նրանից, որ շրջանային ավելի խոշոր մոդելը փաստում է դրա առավել արդյունավետությունը՝ հաշվի առնելով նաև, որ 2008-2011թթ. տեղի են ունեցել մի շարք բարեփոխումներ, այդ թվում՝ հողային: «Տարբեր համայնքների մեջ առկա են հողային, սահմանային վեճեր, և այս պարագայում խնդիրն ամբողջությամբ լուծվում է»,-նշեց նա:

Նախարարն ընդգծեց նաև, որ խոշորացված համայնքները մի քանի անգամ ավելի սուբվենցիոն ծրագրեր են ներկայացրել ու համաֆինանսավորման ավելի մեծ մասնաբաժին են վերցրել, ինչն էլ այդպիսի համայնքների՝ ավելի արդյունավետ լինելու ցուցիչներից է:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել