armeniasputnik.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապի միջոցով կմասնակցի G20–ի արտահերթ գագաթնաժողովին։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«2023 թվականի նոյեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի արտահերթ գագաթնաժողովին (տեսակապի ձևաչափով)», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ միջոցառման ընթացքում նախատեսվում է ամփոփել Հնդկաստանի այս տարվա նախագահությունը, քննարկվելու է համաշխարհային տնտեսության և ֆինանսների վիճակը, կլիմայի օրակարգը, թվայնացման խնդիրներն ու այլ թեմաներ։ Առցանց գագաթնաժողովը կազմակերպում է G20–ում այս տարի նախագահող Հնդկաստանը։
Վիրտուալ ձևաչափով հանդիպում անցկացնելու գաղափարի հեղինակը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին է։ Այդ առաջարկը նա արել է սեպտեմբերին Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովի ժամանակ։
comment.count (0)