Փաշինյանը հայության անունից գնահատանքի խոսքեր հղեց Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամներին |armenpress.am|
09:15 - 13 դեկտեմբերի, 2019

Փաշինյանը հայության անունից գնահատանքի խոսքեր հղեց Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամներին |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի անունից շնորհակալական խոսքեր հղեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամներին` Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևերի ընդունման համար:

Վարչապետն այս առնչությամբ ելույթ ունեցավ Պաշտպանության նախարարությանը 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցության ընթացքում։

«Երեկ տեղի է ունեցել շատ կարևոր և պատմական իրադարձություն` Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ընդունել է Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև, և ես ուզում եմ հայ ժողովրդի անունից գնահատանքի խոսքեր ասել ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին, նաև Ներկայացուցիչների պալատի անդամներին: Հոկտեմբերի վերջին Ներկայացուցիչների պալատը նույնպես ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:

Եվ ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել Միացյալ Նահանգների հայությանը, բոլոր այն կազմակերպություններին, անհատներին, ովքեր ներդրում են ունեցել այս կարևոր և պատմական որոշման կայացման գործում, և շնորհավորել հայ ժողովրդին ճշմարտության այս պատմական հաղթանակի առիթով, որը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նոր էջ է բացում և այդ գործընթացը բերում է նոր մակարդակի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը բազմիցս է արձանագրել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կարևոր է ոչ միայն պատմական ճշմարտության արձանագրման առումով, այլև, որպես ցեղասպանությունների կանխարգելման գլոբալ շարժման մի կարևոր բաղադրիչ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել