Այս ծանր ճգնաժամը լավ առիթ է մտածելու մեր անցած ճանապարհի մասին. վարչապետը հանդիպել է Նոր Եդեսիա համայնքի բնակիչների հետ |1lurer.am|
13:25 - 20 մարտի, 2021

Այս ծանր ճգնաժամը լավ առիթ է մտածելու մեր անցած ճանապարհի մասին. վարչապետը հանդիպել է Նոր Եդեսիա համայնքի բնակիչների հետ |1lurer.am|

1lurer.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզում է: Համայնքային այցերի շրջանակում նա հանդիպում-քննարկումներ է անցկացնում մարզի բնակիչների հետ:

Կառավարության ղեկավարն այցելել է Նոր Եդեսիա համայնք, զրուցել քաղաքացիների հետ: Փաշինյանն ասել է, որ դաժան պատերազմից հետո երկիրը գտնվում է ծանր հանգրվանում, և շատ կարևոր է, որ կոնկրետ հարցերի պատասխաններ տրվեն: 

«Այս ծանր ճգնաժամը լավ առիթ է մտածելու մեր անցած ճանապարհի մասին՝ ի՞նչ ենք արել 30 տարվա ընթացքում: 30 տարվա մեր անկախ պետության առանձնահատկությունն այն է եղել, որ ժողովուրդը և նրա իրավունքն օտարված են եղել, և այդ իրավունքն օտարվել է ԼՂ հարցի շահարկումով և խաղարկումով: 

Շատ կարևոր է, թե մենք 30 տարվա ո՛ր հատվածում ենք ջանքեր գործադրել, որ հզոր բանակ ունենանք, կամ որ հատվածում է, որ ջանք չենք գործադրել, և այդ ջանքերն այլ խնդիրների լուծմանն են ուղղված եղել: Այդ նույն մարդիկ հիմա փորձում են այդ նույն պատմությունը կրկնել, և ես եկել եմ ասելու, որ դա անել թույլ չենք տալու»,- ասաց վարչապետը: 

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ուջանի հուշահամալիր, ծաղիկներ դրել 44-օրյա պատերազմում զոհված տղաների հիշատակին: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել