Լեհաստանի նախագահը երկօրյա այցով կժամանի Վրաստան |armenpress.am|
16:49 - 25 մայիսի, 2021

Լեհաստանի նախագահը երկօրյա այցով կժամանի Վրաստան |armenpress.am|

armenpress.am: Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան տիկնոջ՝ Ագաթա Կոռնհաուզեր-Դուդայի հետ միասին չորեքշաբթի օրը՝ մայիսի 26-ին, երկօրյա այցով կժամանի Վրաստան: Այդ մասին հաղորդվում Է Լեհաստանի նախագահի պաշտոնական կայքում:

Այցը կկայանա Վրաստանի Անկախության օրվա տոնակատարության կապակցությամբ: Լեհաստանի նախագահը հանդիսավոր միջոցառման ժամանակ հանդես կա խոսքով, ինչպես նաեւ ներկա կլինի Թբիլիսիի օպերայի եւ բալետի պետական թատրոնում տեղի ունեցող գալա-համերգին, որը նվիրված Է Անկախության օրվան:

Այցի երկրորդ օրը՝ մայիսի 27-ին, Անջեյ Դուդան հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի եւ խորհրդարանի նախագահ Կախա Կուչավայի հետ: Վրաստանի եւ Լեհաստանի դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի ապրիլի 28-ին:

Այդ ժամանակաշրջանում ձեւակերպել են ավելի քան 15 միջազգային պայմանագրեր, որոնք կարգավորում են համագործակցությունը պաշտպանության, տնտեսության, զբոսաշրջության, տարածաշրջանային զարգացման, մշակույթի, կրթության, առողջապահության եւ այլ ոլորտներում, հաղորդել Է Sputnik-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել