Փորձել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աջակցությամբ նոր դաշնակցություն ձեռք բերել. ԱԺԲՀԿ նախընտրական քարոզարշավը |armtimes.com|
21:35 - 07.հունիսի.2021

Փորձել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աջակցությամբ նոր դաշնակցություն ձեռք բերել. ԱԺԲՀԿ նախընտրական քարոզարշավը |armtimes.com|

armtimes.com: Երևանի «Ուրարտու» ռեստորանային համալիրում մեկնարկել է ազգային-ժողովրդավարական բևեռի նախընտրական քարոզարշավը: Քարոզարշավը սկսվել է մամուլի ասուլիսով՝ շարունակվել դրամահավաքով:

Մամուլի ասուլիսի ժամանակ ազգային-ժողովրդավարական բևեռի անդամ Գարեգին Չուգասզյանը ներկայացնելով հայաստանյան ճգնաժամի հաղթահարման իրենց ճանապարհային քարտեզը՝ նշեց, որ ի տարբերություն մնացյալ ուժերի, նրանք հայաստանյան այս ծայրահեղ իրավիճակից դուրս գալու ճանապարհը տեսնում են այլ կերպ:

«Մենք 3 տասնամյակ ականատեսն ենք կիսագաղութային, ապապետական քաղաքականության և հայաստանյան փլուզման: Բոլորի համար ակնհայտ է, որ մեր պետականությունը և մեր ինքնությունը ճգնաժամի մեջ է: Բայց մենք հավատում ենք, որ կարող ենք առաջնորդել մեր ժողովրդին: Դա նախևառաջ նշանակում է փորձել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աջակցությամբ նոր դաշնակցություն ձեռք բերել և նաև մեր հարևանների՝ Վրաստանի, Իրանի, նաեւ հեռավոր Հնդկաստանի հետ ապահովել հայ ժողովրդի արտաքին նոր, բազմաբևեռ քաղաքակնությունը: Սա կարևոր նախապայման է հայակենտրոն փայլուն դարաշրջանից առաջ»,- ասաց նա:

Վարչապետի թեկնածու Վահե Գասպարյանը ներկայացրեց խորհրդարանական ընտրություններին իրենց կուսակցության մասնակցելու պատճառները՝ նշելով, որ Ազգային ժողովրդավարական  բեւեռը արդեն մի քանի ամիս է, ինչ հայտարարել է քաղաքական Սարդարապատ: Նրա խոսքով՝ 33 տարի շարունակ փոխվում են ղեկավարներ, անհատներ, բայց նույնն է մնացել համակարգը, ու այսօր կանգնած ենք խոր ճգնաժամի առջեւ:  Նա նշեց, որ այս ընտրությունները առաջին հերթին միտված են համակարգը վերականգնելուն:

Վահե Գասպարյանը ներկայացրեց այն դրույթները, որոնք պետք է իրագործվեն. առաջինը՝  նախեւառաջ իրավաքաղաքական գնահատականն է նախկին բոլոր ռեժիմներին, երկրորդը՝  դրանից բխող անցումային արդարադատությունը, երրորդը՝ նոր սահմանադրության ընդունումը, չորրորդը՝ նոր ընտրական օրենսգրքի ընդունումը, եւ վերջինը՝ կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունումը: Նրա խոսքով՝ դառնալով խորհրդարանական ուժ՝ իրենք կճեղքեն այն տեղեկատվական պաշարումը, որին Հայաստանը ենթարկված է տարիներ շարունակ, եւ որը հետեւանք է Կրեմլից իջեցված քաղաքական պատվերին:

«Մենք հայտարարում ենք, որ ՀՀ–ը պարտավոր է հռչակել Առաջին հանրապետության իրավահաջորդությունը: Առաջին հանրապետության տարածքային ամբողջականության համատեքստում ենք մենք նաև տեսնում Արցախի հարցի լուծումը: Մենք ասում ենք, որ եկել է ժամանակը, որ ՀՀ-ը պաշտոնապես դիմի ԱՄՆ-ին՝ ստանալու ոչ ՆԱՏՕ անդամ գլխավոր դաշնակցի կարգավիճակը»,- եզրափակեց նա:  

Ազգային-ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը հավաստիացրեց, որ նրանք որևէ կոալիցիա չեն կազմի նախկին և ներկա իշխանությունների հետ:

Լրագրողի այն հարցին, թե վստա՞հ են, որ իշխանությունները չեն կեղծելու այս ընտրությունները, եւ մանավանդ, որ  ահազանգեր կան, որ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած շտաբը ընտրակաշառք է խոստանում ու բաժանում, այս պարագայում ինչպե՞ս են պատկերացնում մուտքը խորհրդարան, Վահե Գասպարյանը պատասխանեց, որ կեղծիքներ անշուշտ լինելու են, սակայն ինքը վստահ է, որ իրենք շռնդալից են մտնելու խորհրդարան:

Շարունակությունը՝ Armtimes.com-ում։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել