«Ազգային-ժողովրդավարական բեւեռ» համահայկական կուսակցություն

2020 թվականի մայիսի 15-ին հանրային ու քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ժիրայր Սէֆիլյանը, Արա Պապյանը, Կարո Եղնուկյանը, Տիգրան Խզմալյանը, Գարեգին Չուգասզյանը, Ազատ Օրդուխանյանը եւ այլք, հանդես եկան հայտարարությամբ՝ Ազգային-ժողովրդավարական բեւեռ նախաձեռնության կայացման մասին։ 

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված էր․

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները,
նկատի ունենալով, որ դրանք կորոնավիրուսի համավարակի պատճառով ահագնանում ու կուտակվում են, ինչի հետեւանքով կարող են գոյութենական ճգնաժամ առաջացնել ազգի ու պետականության համար,
փաստելով, որ մենք դեռեւս այդ ճգնաժամի նախնական փուլում ենք եւ դրա ծանր հետեւանքները զգալու ենք առաջիկայում՝ հաջորդաբար ուժգնացող ալիքների ձեւով,
արձանագրելով, որ գործող իշխանությունը չունի միայն իր ուժերով ճգնաժամը հաղթահարելու կամք եւ կարողություն,
նշելով, որ առկա քաղաքական դաշտը կազմալուծված է եւ ունակ չէ ձեւավորելու ու ներկայացնելու ազգի քաղաքական կամքը,
համոզված լինելով, որ ստեղծված իրավիճակում ազգային-քաղաքական համախմբումը կարող է արդյունավետ լինել վերկուսակցական ձեւաչափով,
նպատակ ունենալով հաղթահարելու ճգնաժամը՝ ստեղծելով ինքնիշխան, ժողովրդավարական եւ կենսունակ պետության կայացման պայմաններ ու նախադրյալներ, նախաձեռնում ենք ազգային-ժողովրդավարական բեւեռի կայացմամբ ու գործունեությամբ այդ նպատակը կյանքի կոչելու գործընթաց, որը պետք է իրականացվի հակաճգնաժամային անցումային ծրագրով:

Հռչակված նպատակի իրագործման համար ներկայիս իրավիճակում տեսնում ենք հետեւյալ ճանապարհը՝ ճնշում գործադրել իշխանության վրա, որպեսզի նա ձեւավորի հակաճգնաժամային անցումային կառավարություն, որն ունակ կլինի անցումային ծրագրի իրականանցմամբ ապահովելու ճգնաժամի հաղթահարումը:
Մեր համոզմամբ` հակաճգնաժամային անցումային ծրագիրը պետք է հիմնվի հնարավորինս լայն համազգային համաձայնության ու ներառականության վրա եւ պետության ինքնիշխանության ամրապնդման ու Արցախը ներառող միասնական կառավարման համատեքստում առաջնահերթորեն նախատեսի հակաճգնաժամային հետեւյալ համակարգային միջոցառումները եւ փոփոխությունները.

1) առողջապահական, պարենային, էներգետիկ ու պաշտպանական անվտանգության, ինչպես նաեւ լայնածավալ հայրենադարձության նախադրյալների ու պայմանների ապահովում,
2) անցյալի իրավաքաղաքական գնահատական,
3) իրավաքաղաքական գնահատականից բխող անցումային արդարադատություն, այդ թվում.
- քրեական արդարադատություն,
- լյուստրացիա՝ քաղաքական, տնտեսական եւ գործակալական, ինչպես նաեւ որպես հետեւանք՝ նախկին ռեժիմի մաս կազմած կուսակցությունների գործունեության եւ դրանց պարագլուխների հանրային գործունեության արգելում,
4) իրավաքաղաքական գնահատականի հաշվառմամբ Նոր Սահմանադրության մշակում եւ ընդունում,
5) Ընտրական օրենսգրքի եւ Կուսակցությունների մասին օրենքի փոփոխություն եւ դրանց հիման վրա արտահերթ ընտրությունների անցկացում:
Մեր պատկերացմամբ՝ նոր Սահմանադրության մշակումն ու ընդունումը եւ արտահերթ ընտրությունների կազմակերպումը պետք է ավարտվեն մեկամյա ժամկետում, իսկ հակաճգնաժամային անցումային ծրագրի մնացյալ մասը՝ դրանց իրագործման համար անհրաժեշտ ողջամիտ ժամկետում՝ նաեւ արտահերթ ընտրություններով ձեւավորված իշխանության գործունեությամբ:
Ընդգծում ենք, որ սույն Հռչակագրին միացած քաղաքական ուժերն ու գործիչները հակաճգնաժամային անցումային ծրագրի մեկամյա ժամկետի ավարտին նախատեսվող արտահերթ ընտրությունների ժամանակ ազատ են լինելու իրենց գործողությունների ձեւաչափն ընտրելու հարցում:
Կոչ ենք անում ազգի եւ պետականության առջեւ ծառացած լինել-չլինելու հրամայականը գիտակցող ուժերին ու գործիչներին համախմբվելու ազգային-ժողովրդավարական բեւեռում՝ միանալով նախաձեռնած գործընթացին»:

2021-ին ստեղծվեց «Ազգային-ժողովրդավարական բեւեռ» համահայկական կուսակցությունը՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Կուսակցություն ստեղծելու և ընտրություններին մասնակցելու որոշումից հետո Տիգրան Խզմալյանը և Արկադի Վարդանյանը լքեցին ԱԺԲ-ն։

Կուսակցության նախընտրական ցուցակը  գլխավորում էր Վահե Գասպարյանը։

ԱԺԲ-ն չանցավ 8-րդ գումարման ԱԺ՝ ստանալով  18 976 ձայն (1.49%)

Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը և գործունեությունը ներկա ձևով հակասում են ՀՀ շահերին. Ազգային-ժողովրդավարական բևեռ

Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը և գործունեությունը ներկա ձևով հակասում են ՀՀ շահերին. Ազգային-ժողովրդավարական բևեռ

«Ազգային-ժողովրդավարական բեւեռ»-ը հայտարություն է տարածել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի եւ գործունեության մասին, որը ներկայացնում ենք ստորեւ. «Ս․/թ․ սեպտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը դռնփակ նիստով որոշեց (ՍԴՈ-1749), որ ս./թ. օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ սահմանադրությանը: Մինչ այդ՝ ս․/թ․ սեպտեմբերի 5-ին, չզեկուցվող հարցերի շարքում այն հավանության էր արժանացել ՀՀ կառավարության կողմից (N 1399-Ա)։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը հաճախ ներկայացվում է դեպի խաղաղ կարգավորման և երկարաժամկետ կայունության հաստատման կարևոր քայլ: Սակայն անվիճելի է, որ այս վիճակում այդ գործընթացի կանոնակարգն ու ընթացակարգը հակասում են Հայաստանի Հանրապետության անսակարկ շահերին մի քանի պատճառներով: 1.Անհավասար դիրքորոշումներ Հայաստանի և Ադրբեջանի դիրքերը սահմանազատման հարցում հավասար չեն: Ի խախտումն ձեռք բերված գրավոր պայմանավորվածությունների՝ Ադրբեջանը ռազմակալել է նախկին ՀՍՍՀ զգալի տարածքներ։ Ըստ այդմ, Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա ռազմա-քաղաքական, տնտեսական և հոգեբանական խիստ անհավասարության ներկա պայմաններում ակնհայտ է, որ սահմանազատման գործընթացը լինելու է պարտադրանքի տակ և միակողմանիորեն Ադրբեջանի օգտին, ինչպես տեղի ունեցավ ՀՀ Տավուշի մարզի չորս գյուղերի դեպքում: 2.Պատմական և իրավական անարդարություն Սահմանազատման հանձնաժողովների արդեն իսկ կատարած աշխատանքի մտահոգություններից մեկն այն է, որ սահմանազատման գործընթացը հաշվի չի առնում պատմական, մշակութային և իրավական գործոնները, որոնք կարևոր են հայկական կողմի համար: Օրինակ, կողմերն ապավինում են ՍՍՀՄ վարչատարածքային բաժանումներին՝ առանց հաշի առնելու, որ Ադրբեջանն իր պետական անկախության վերականգնման սահմանադրական ակտում (18 հոկտեմբերի, 1991թ․) հրաժարվել է ՍՍՀՄ իրավա-քաղաքական ժառանգությունից։ Միջազգային մի շարք կարևորագույն փաստաթղթեր և քարտեզներ, օրինակ Ազգերի լիգայի Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի զեկույցն ու քարտեզը (24 փետրվարի, 1920թ․) չեն արծարծվում սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներում և փաստաթղթերում: 3.Հեռանկարային հարցերի անտեսում Սահմանազատման հանձնաժողովների աշխատանքին զուգահեռ կարիք կա քննարկելու ոչ միայն սահմանների ճշգրտումը, այլև զուգահեռաբար անվտանգության երաշխիքները, տրանսպորտային հաղորդակցության հարցերը և գերիների ազատ արձակման խնդիրները: Եթե այս ամենը համընթաց լիարժեք քննարկման չեն արժանանում և լուծումներ չեն գտնում, ապա գործընթացը հակասում է Հայաստանի երկարաժամկետ շահերին: Տարածքային ամբողջականության ընդունումն ու սահմանների ճանաչումն առանց համընդգրկուն համաներման, փոխադարձ պահանջներից ու հատուցումներից հրաժարման՝ Հայաստանի համար հղի է ծանրագույն հետևանքներով։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանն արդեն իսկ Իրավարարության միջազգային դատարանում հատուցումների պահանջով երկու հայց ունի ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը և նշյալ հանձնաժողովների գործունեությունը ներկա ձևով հակասում են Հայաստանի Հանրապետության շահերին»։
13:32 - 03 հոկտեմբերի, 2024
Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի քրեական վարույթով մեղադրանք է ներկայացվել մեկ անձի․ ՔԿ
 |factor.am|

Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի քրեական վարույթով մեղադրանք է ներկայացվել մեկ անձի․ ՔԿ |factor.am|

factor.am: Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպի քրեական վարույթով մեղադրանք է ներկայացվել մեկ անձի` Քրեական օրենսգրքի 329 -րդ հոդվածի, 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքներ առևերույթ կատարելու համար, այն է՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելու հոդվածով, այս մասին Factor.am-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Նա հայտնեց, որ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ ՔԿ խոսնակը նաև հայտնեց, որ գործով անցնող մյուս անձինք ազատ են արձակվել։ Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի առիթով քրեական վարույթ է հարուցվել, 7 հոգի ձերբակալվել էր։ Հիշեցնենք` ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում ԱԺԲ-ի անդամները, տեսնելով Աննա Հակոբյանին, վանկարկել էին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք»։
16:38 - 29 ապրիլի, 2024
ԱԺԲ-ի ակցիայից ոստիկանություն տարված 96 մասնակիցներից 88-ն ազատ է արձակվել․ ՔԿ

ԱԺԲ-ի ակցիայից ոստիկանություն տարված 96 մասնակիցներից 88-ն ազատ է արձակվել․ ՔԿ

ԱԺԲ-ի երեկվա ակցիայից ոստիկանություն տարված 96 մասնակիցներից 88-ն ազատ է արձակվել․ նրանց նկատմամբ կազմվել է կամ կազմվելու է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Այս մասին Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին Ոստիկանության լրատվական բաժնից՝ նշելով, որ մյուս 8-ը ներկայացվել է Քննչական կոմիտե։  ՔԿ-ից տեղեկացրին, որ 7 անձ ձերբակալվել է «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ առերեւույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու եւ հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։   Մյուս՝ 1 քաղաքացու հետ կապված դրվագի վերաբերյալ տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ։ Հիշեցնենք, որ երեկ Ազգային - Ժողովրդավարական Բևեռը հավաք էր իրականացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։  Բևեռը հայտարարություն էր տարածել, նշելով, որ ոստիկանությունը բռնի ուժի կիրառմամբ բերման է ենթարկել նաև Բևեռի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանին և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին:
14:26 - 25 ապրիլի, 2024
ԱԺԲ երեկվա բողոքի ակցիայից 96 անձ բերվել է ոստիկանություն

ԱԺԲ երեկվա բողոքի ակցիայից 96 անձ բերվել է ոստիկանություն

«Ազգային ժողովրդական բեւեռ»-ի երեկվա բողոքի ակցիայից 96 անձ բերվել է ոստիկանություն ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար (ՎԻՎ օրենսգրքի 182-րդ հոդված)։ Այս մասին «Ինֆոքոմի» հարցին ի պատասխան հայտնեց Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։ Բոլորը բաց են թողնվել թե ոչ՝ այս պահին հայտնի չէ․ Գաբրիելյանը խոստացավ հայտնել ավելի ուշ։ Հիշեցնենք, որ երեկԱզգային - Ժողովրդավարական Բևեռը հավաք էր իրականացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։  Բևեռը հայտարարություն էր տարածել, նշելով, որ ոստիկանությունը բռնի ուժի կիրառմամբ բերման է ենթարկել նաև Բևեռի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանին և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին:  «Մեր ունեցած տեղեկություններով՝ Կենտրոնի բաժնում Բևեռի աջակիցներին ծեծի են ենթարկել»,- ասված էր հայտարարության մեջ։
09:54 - 25 ապրիլի, 2024
ԱԺԲ գրասենյակներում, տներում հայտնաբերվել են նաև ռազմական նշանակության իրեր. ՔԿ |azatutyun.am|

ԱԺԲ գրասենյակներում, տներում հայտնաբերվել են նաև ռազմական նշանակության իրեր. ՔԿ |azatutyun.am|

azatutyun.am: «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի (ԱԺԲ) ղեկավարների տներում և գրասենյակներում խուզարկություններով հայտնաբերվել են քննությանը հետաքրքրող բազմաթիվ իրեր, փոխանցեց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Օրերս ԱԺԲ -ի ղեկավարների տներում և գրասենյակներում իրականացված միաժամանակյա խուզարկություններով «հայտնաբերվել են քննությանը հետաքրքրող բազմաթիվ իրեր, առարկաներ, այդ թվում՝ ռազմական նշանակության, որոնց օրինականությունն ստուգելուն, ինչպես նաև հետագա այլ քննչական գործողություններ կատարելուն ուղղված գործընթացները շարունակվում են», նշեց Գոռ Աբրահամյանը։ Ահաբեկչության այս գործով կան երեք մեղադրյալներ, այլ ձերբակալությունների մասին ՔԿ-ն տեղեկություններ չի հաղորդում։ . Մարտի 29-ին իրավապահները ավելի քան 40 հասցե էին խուզարկել։ . Խուզարկություններն անցկացվել էին ոստիկանության Նոր Նորքի բաժնում առերևույթ ահաբեկչության դրվագով հարուցված վարույթի շրջանակում։ . Իրավապահները ծանր հոդվածներով մեղադրանք են առաջադրել ոստիկանական բաժին զինված ներխուժման փորձ կատարած 3 տղամարդկանց։
12:42 - 01 ապրիլի, 2024
ԱԺԲ գրասենյակում խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են զենք, զինամթերք, պլաններ, սխեմաներ և այլ իրեր. ՔԿ

ԱԺԲ գրասենյակում խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են զենք, զինամթերք, պլաններ, սխեմաներ և այլ իրեր. ՔԿ

2024թ․ մարտի 24-ին, ժամը 17.00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց մուտք գործելու և սպառնալիքներ հնչեցնելու և պայթյունի դեպքի առթիվ ՀՀ Քննչական Կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՀՀ ԱԱԾ-ի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության հետ սերտ համագործակցությամբ իրականացվող քննությամբ առերևույթ պարզվել է հետևյալը. Ս․ Հ․-ն, Վ․ Գ․-ն և Ա․ Մ․-ն, ունենալով հակաիշխանական հայացքներ, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու, պետական ծառայող հանդիսացող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի ծառայողներին իրենց պարտականությունները կատարելուց հրաժարվելուն, ինչպես նաև իրենց պահանջները կատարելուն հարկադրելու նպատակով, 2024թ-ի մարտի 24-ին՝ ժամը 17-ից 17.15-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք բերած և յուրաքանչյուրի մոտ գտնվող ռազմամթերք հանդիսացող երկուական ձեռքի մարտական նռնակներով, մուտք են գործել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի վարչական շենք։ Շենքը պայթեցնելու սպառնալիքով, ձեռքերում ցուցադրական պահելով վերը նշված, այդ թվում՝ արդեն մարտական վիճակի բերված նռնակները, վերջիններս հերթապահ մասում ծառայություն իրականացնող ոստիկաններից պահանջել են ազատ արձակել իրենց համախոհներին, բացել հերթապահ մասի դուռը, իրենց տալ այնտեղ պահվող զենքերը և ազատել շենքը, որը զուգորդվել է նշված շենքում գտնվող անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով: Նրանք հանդիպել են ոստիկանության ծառայողների դիմադրությանը, ինչի պայմաններում Ա․ Մ․-ի ձախ ձեռքում պահված նռնակը ընկել է ոստիկանության բաժնի հերթապահ մասի դիմացի հատվածը, և տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է ոստիկանության բաժնի վարչական շենքի մուտքի դուռը, դրա և հերթապահ մասի պատուհանների ապակիները, պատերը և առաստաղը, այդ հատվածում գտնվող գույքը: Պայթյունի հետևանքով Վ․ Գ․-ն և Ա․ Մ․-ն ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն, իսկ Ս․ Հ․-ն, շարունակելով իրենց հանցավոր նպատակին ուղղված գործողությունները, նռնակները ձեռքերին պահած, շուրջ 2 ժամ սպառնացել է պայթեցնել ոստիկանության բաժնի վարչական շենքը և ՀՀ-ում իրականացնել հեղափոխություն, սակայն վերջինս վնասազերծվել և զինաթափվել է ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Ս․ Հ․-ն և Վ․ Գ․-ն ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքներ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել են, իսկ Ա․ Մ․-ի ձերբակալումը հնարավոր չի եղել՝ վերջինիս առողջական վիճակի պատճառով: Քննչական խմբի կողմից խիստ սեղմ ժամանակահատվածում կատարվել են հսկայածավալ քննչական և այլ վարութային գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել են մեկ տասնյակից ավել անձինք։ Դատարանների թույլտվությամբ և ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության օժանդակությամբ նշված անձանց և նրանց հետ առնչություն ունեցող մի շարք այլ անձանց բնակության վայրերում, ինչպես նաև որպես «Ազգային ժողովրդավարական բևեռ» կազմակերպության գրասենյակ ծառայող տարածքում կատարվել են երկու տասնյակից ավել խուզարկություններ։ Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթեր և առարկաներ, այդ թվում զենք, զինամթերք, պլաններ, սխեմաներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ և այլն: Մասնավորապես նշված կազմակերպության գրասենյակ հանդիսացող տարածքից հայտնաբերվել են 2 մարտական նռնակ և քննության համար հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ փաստաթղթեր ու առարկաներ։ Վարույթի շրջանակում նշանակվել են դատապայթյունատեխնիկական, դատաքիմիական, նյութագիտական, շինարարատեխնիկական, ապրանքագիտական, դատաբժշկական, դատակենսաբանական և այլ փորձաքննություններ: Միջնորդություններ են ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ Ս․ Հ․-ի, Վ․ Գ․-ի և Ա․ Մ․-ի նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:57 - 26 մարտի, 2024
Ոստիկանության բաժանմունքի վրա հարձակված անձինք Ազգային- ժողովրդավարական բևեռի անդամներ են. ՆԳՆ մամուլի քարտուղար
 |armenpress.am|

Ոստիկանության բաժանմունքի վրա հարձակված անձինք Ազգային- ժողովրդավարական բևեռի անդամներ են. ՆԳՆ մամուլի քարտուղար |armenpress.am|

armenpress.am: Ոստիկանության Երևանի Նոր Նորքի բաժին մարտի 24-ին ներխուժած անձինք Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամներ են։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ «Ըստ մեր տեղեկությունների՝ ոստիկանության բաժանմունքի վրա նռնակներով հարձակված 3 անձինք Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամներ են»,- ասաց Սարգսյանը։   Մարտի 24-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, նռնակներով զինված 3 անձ մոտեցել են ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ մասի բաց պատուհանին, սպառնացել են ձեռքի նռնակներով պայթեցնել հերթապահ մասը։ Ոստիկանության ծառայողը փակել է հերթապահ մասի պատուհանը, ինչից հետո սպառնալիքներ հնչեցնող անձը իր ձեռքի նռնակներից մեկը նետել է, որի արդյունքում այն պայթել է ոստիկանության բաժնի վարչական շենքի հերթապահ մասի մուտքի դռան դիմաց՝ իրական վտանգ ստեղծելով ոստիկանության ծառայողների կյանքի և առողջության համար։ Պայթյունի հետևանքով նշված անձանցից երկուսը ոտքերի շրջանում ստացել են վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։ Երրորդ անձը՝ նռնակները ձեռքին պահած, շարունակել է սպառնալ, որ կպայթեցնի շենքը։ Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ՝ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, իրավապահ այլ կառույցների ծառայողներ։ Սկսվել են բանակցություններ՝ նռնակները հանձնելու ուղղությամբ, և որոշ ժամանակ անց նռնակներով զինված 34-ամյա Ս․ Հ․-ն ՆԳՆ ոստիկանության և ԱԱԾ ծառայողների կողմից վնասազերծվել է։ Նրա մոտ հայտնաբերվել են չորս նռնակներ։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նռնակն առերևույթ պայթեցրած անձը 55-ամյա Ա․ Մ-ն է։ Պայթյունի հետևանքով վնասվածքներ են ստացել 55-ամյա Ա․ Մ․-ն և 51-ամյա Վ․ Գ․-ն,որոնք տեղափոխվել են հիվանդանոց։  
18:06 - 25 մարտի, 2024
Սեֆիլյանն «ահաբեկչության գործի» շրջանակում հարցաքննվել է ԱԱԾ-ում
 |azatutyun.am|

Սեֆիլյանն «ահաբեկչության գործի» շրջանակում հարցաքննվել է ԱԱԾ-ում |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովրդարական բևեռի առաջնորդներից Ժիրայր Սեֆիլյանն այսօր, «Ազատության» հարցին ի պատասխան, տեղեկացրեց, որ «ահաբեկչության գործի» շրջանակում որպես վկա այսօր Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) հարցաքննվել է։ Նա հերքեց Բևեռի մասնակցությունն այդ գործին։ Սեֆիլյանն ասաց, որ կալանավորվածներից երկուսին ճանաչում է, բևեռական չեն, բայց վերջին շրջանում շփումներ են ունեցել իրենց հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացման շուրջ։ Սեֆիլյանը չի կարծում, թե նրանք իսկապես փորձել են ահաբեկչություն կատարել։ Նոյեմբերի 2-ին ԱԱԾ-ն հաղորդեց, որ ահաբեկչության նախապատրաստություն է բացահայտել։ Ըստ իրավապահների՝ խմբի արդեն կալանավորված հինգ և ինքնությունը չպարզված այլ անձինք ծրագրել են կազմալուծել իշխանության գործունեությունը՝ նախապատրաստելով պայթյուն և հանրության համար վտանգավոր արարք։ Թե կոնկրետ ինչ, Ազգային անվտանգության ծառայությունը չի հրապարակում։ Ահաբեկիչները, ըստ իրավապահների, պետք է զավթեին պետական նշանակության և այլ շինություններ՝ սպանելով քաղաքացիական անձի։ Թե ով էր թիրախում, ևս չի հստակեցվում։
14:03 - 06 նոյեմբերի, 2023