Ժնևում ավարտվել են Պուտինի ու Բայդենի նեղ կազմով բանակցությունները. դրանք տևել են 2 ժամ |tert.am|
17:53 - 16 հունիսի, 2021

Ժնևում ավարտվել են Պուտինի ու Բայդենի նեղ կազմով բանակցությունները. դրանք տևել են 2 ժամ |tert.am|

tert.am: Ժնևում ավարտվել են ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո  Բայդենի նեղ կազմով բանակցությունները: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նախագահներից բացի բանակցություններին ներկա էին երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Էնթոնի Բլինկենը:

«Լա Գրանժ» վիլլայում հանդիպումը սկսվել է Երևանի ժամանակով մոտավորապես 15:30-ին, ուստի գագաթնաժողովի առաջին մասը տևել է շուրջ 2 ժամ:

Բանակցությունների ընթացքում Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում շատ հարցեր են կուտակվել:

«Հուսով եմ, որ մեր հանդիպումը արդյունավետ կլինի», - ասել է Ռուսաստանի ղեկավարը բանակցություններ սկսելիս:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել