Քոչարյանի և Գևորգյանի գործով դատական նիստը տեղի է ունեցել օրենքով սահմանված կարգի խախտմամբ. դատախազ |1lurer.am|
14:04 - 29 հունիսի, 2021

Քոչարյանի և Գևորգյանի գործով դատական նիստը տեղի է ունեցել օրենքով սահմանված կարգի խախտմամբ. դատախազ |1lurer.am|

1lurer.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստը, որը սակայն կարճ ժամանակ անց ընդմիջվել է: 

«Դատարանին մինչ այսօր պարզ չէ, թե ինչ կարգավիճակ ունեն գործով անցնողները` Քոչարյանն ու Գևորգյանը, քանի որ նրանք մասնակցել են ընտրություններին, նրանց ուժն ԱԺ է անցել։ Եթե նրանք ԱԺ պատգամավոր են համարվում, ապա դատարանը պետք է միջոցներ ձեռնարկի անձեռնմխելիության հաղթահարման ուղղությամբ»,- հայտարարել է նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը: 

Ի պատասխան՝ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը հայտարարել է, թե ԿԸՀ-ն հունիսի 27-ի նիստում ներկայացրել է, թե որ քաղաքական ուժը որքան մանդատ է ստանալու, 28 մանդատ է տրամադրվում «Հայաստան» դաշինքին, որտեղ ներառված են ինչպես Քոչարյանը, այնպես էլ Գևորգյանը։ 

Լրագրողների հետ ճեպազրույցում մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշեց, թե դատական նիստը տեղի է ունեցել օրենքի խախտմամբ:

«Դատական նիստը  տեղի է ունեցել օրենքով սահմանված կարգի խախտմամբ, ամբաստանյալների  բացակայությամբ, այն դեպքում, երբ նրանց ներկայությունը պարտադիր է, երկրորդը՝ դատական ակտը կայացվել է Քրեական դատավարության օրենսգրքով  նախատեսված սխալ հիմքով, քրեական հետապնդումը, եթե մի օր դադարեցվեր մեր ասած խնդիրները լուծվելուց կամ չլուծվելուց հետո։ Առհասարակ, Սահմանադրական դատարանի կողմից  նորմը հակասահմանադրական ճանաչվելուց հետո, մեր կարծիքով,  չի կարող հանցադեպի բացակայության մասին խոսք լինել»,- ասաց դատախազը։

Ըստ նրա՝ Քրեական դատավարության օրենսգրքի այն նորմերը, որոնք  կիրառել է առաջին ատյանի դատարանը քրեական հետապնդումը դադարեցնելու ու վարույթը կարճելու որոշում կայացնելիս, հակասում է ՀՀ Սահմանադրությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել