Ուզբեկստանը, ԱՄՆ-ն, Աֆղանստանը և Պակիստանն Աֆղանստանի հարցով խորհրդակցությունների նոր ձևաչափ են ստեղծել |tert.am|
11:01 - 16 հուլիսի, 2021

Ուզբեկստանը, ԱՄՆ-ն, Աֆղանստանը և Պակիստանն Աֆղանստանի հարցով խորհրդակցությունների նոր ձևաչափ են ստեղծել |tert.am|

tert.am: Ուզբեկստանը, ԱՄՆ-ն, Աֆղանստանը և Պակիստանը պայմանավորվել են խորհրդակցությունների նոր քառակողմ հարթակ ստեղծելու մասին` ուղղված աֆղանական խաղաղ գործընթացի աջակցությանը:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` այս մասին ուրբաթ հայտարարարել է Ուզբեկստանի ԱԳ նախարար Յուսուպ Կաբուլժանովը «Կենտրոնական և Հարավային Ասիա. Տարածաշրջանային փոխգործակցություն: Մարտահրավերներ և հնարավորություններ» միջազգային համաժողովի շրջանակում:

«Հայտարարությունը փաստում է ԱՄՆ-Ուզբեկստան-Աֆղանստան-Պակիստան քառակողմ ձևաչափի մասին, որը կոչված է աջակցելու խաղաղ կարգավորման գործընթացին»,- ասել է ուզբեկ նախարարը:

Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին «Թալիբան» ծայրահեղական շարժման անդամներն արագորեն առաջընթաց են ունենում Աֆղանստանի տարբեր հատվածներում, այդ թվում և սահմանների մոտակայքում՝ երկրի զինված ուժերից խլելով մի շարք առանցքային հենակետեր և անցակետեր, ինչպես, օրինակ, Իրանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմաններին:

Կառավարական ուժերի և թալիբների միջև ընդհարումներն ակտիվացել են Աֆղանստանում գործողությունն ավարտելու մասին ԱՄՆ իշխանությունների որոշումից հետո: ԱՄՆ-ն նախատեսում է մինչև սեպտեմբերի 11-ը երկրից դուրս բերել իր ամբողջ զորակազմը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել