Ադրբեջանում 13 հայ ռազմագերի դատապարտվել է 6 տարվա ազատազրկման |tert.am|
19:26 - 22 հուլիսի, 2021

Ադրբեջանում 13 հայ ռազմագերի դատապարտվել է 6 տարվա ազատազրկման |tert.am|

tert.am: Բաքվի վերաքննիչ դատարանի վարչական շենքում ավարտվել է 13 հայ ռազմագերիների քրեական գործով դատաքննությունը: 
Դատարանը մեղադրյալներից յուրաքանչյուրին 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդհանուր ռեժիմի գաղութում, իսկ պատիժը կրելուց հետո նրանք անմիջապես վտարվելու են երկրից:

Դատարանի առաջ են կանգնել Հայկազ Կորյունի Հովհաննիսյանը, Վարազդատ Անուշավանի Մանուկյանը, Դավիթ Ստեփանի Ստեփանյանը, Լևոն Աշոտի Թոսունյանը, Արթուր Էդուարդի Բաղդասարյանը, Սերոբ Սուրենի Ավագյանը, Վարազդատ Հարությունյանը, Ժորա Վանոյի Մանուկյանը, Հրայր Հրաչի Գերաբյանը, Նարեկ Գասպարյանը, Գրիգոր Կյուրեղյանը, Աշոտ Արտակի Գևորգյանը, Մարտին Մուշեղի Աղրամանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել