Ասկերանի մի բնակիչ, տեղանքում մոլորվելով, անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատված. ռուս խաղաղապահների միջամտությամբ նա վերադարձվել է
20:53 - 22 հուլիսի, 2021

Ասկերանի մի բնակիչ, տեղանքում մոլորվելով, անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատված. ռուս խաղաղապահների միջամտությամբ նա վերադարձվել է

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 22-ին Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչներից մեկը Խրամորթ համայնքի հատվածում, տեղանքում մոլորվելով, անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված:

«Ռուս խաղաղապահների միջամտությամբ անձը վերադարձվել է հայկական կողմին:
Նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում»,– ասվում է Արցախի ՄԻՊ–ի գրառման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել