Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Ժնևում քննարկել են միջուկային զենքի նկատմամբ վերահսկողությունը |tert.am|
20:29 - 28 հուլիսի, 2021

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Ժնևում քննարկել են միջուկային զենքի նկատմամբ վերահսկողությունը |tert.am|

tert.am: Չորեքշաբթի Ժնևում կայացած ռազմավարական կայունության հարցերով խորհրդակցությունների ընթացքում ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները քննարկել են անվտանգության ներկա սպառնալիքները, ինչպես նաև միջուկային զենքի վերահսկման հեռանկարները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, գրել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«ԱՄՆ պատվիրակությունը քննարկել է ԱՄՆ քաղաքականության գերակայությունները և  անվտանգության ոլորտում ներկայիս իրավիճակը, ռազմավարական կայունությանը սպառնացող մեր ազգային տեսլականը, նոր (ռեժիմի) միջուկային զենքի վերահսկման հեռանկարները, ինչպես նաև հետագա նստաշրջանների ձևաչափը»,-ասված է Փրայսի հայտարարության մեջ:

ԱՄՆ Պետդեպարտամենտը, Ժնևում Ռուսաստանի հետ խորհրդակցություններից հետո հայտարարել է,  որ Վաշինգտոնը հանձնառու է նվազեցնելու զինված հակամարտությունների և միջուկային պատերազմի վտանգը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել