Մակրոնը կմասնակցի Իրաքի կողմից կազմակերպվող տարածաշրջանային անվտանգության կոնֆերանսին |armenpress.am|
21:01 - 09 օգոստոսի, 2021

Մակրոնը կմասնակցի Իրաքի կողմից կազմակերպվող տարածաշրջանային անվտանգության կոնֆերանսին |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կմասնակցի Իրաքի կողմից կազմակերպվող տարածաշրջանային անվտանգության հարցերին նվիրված կոնֆերանսին: Այս մասին հայտնել են Ելիսեյան պալատում՝ Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Կազիմիի հետ Ֆրանսիայի նախագահի բանակցություններից հետո:

«Մուստաֆա Ալ-Կազիմին տեղեկացրել է տարածաշրջանային կոնֆերանսի նախապատրաստման մասին: Կոնֆերանսը տեղի է ունենալու Բաղդադում, օգոստոսի վերջին: Ֆրանսիական Հանրապետության ղեկավարը հաստատել է այդ կոնֆերանսին մասնակցելու իր մտադրությունը: Նա նաև հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Ֆրանսիայի հանձնառության մասին»,- նշել են Ելիսեյան պալատից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել