ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՌԴ-ում կմասնակցի միջազգային համաժողովի
18:14 - 30 օգոստոսի, 2021

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՌԴ-ում կմասնակցի միջազգային համաժողովի

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Վլադիվոստոկ քաղաքում սեպտեմբերի 2-4-ը անցկացվող Արևելյան տնտեսական 6-րդ համաժողովին։

Այցը տեղի է ունենում ՌԴ կառավարության նախագահի տեղակալ, Հեռավորարևելյան դաշնային շրջանում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցչի հրավերով։
 

Արթուր Դավթյանը կմասնակցի  համաժողովի շրջանակում կայանալիք «Ազգային օրենսդրությունը և վստահությունը միջազգային հարաբերություններում՝ որպես ներդրումների ներգրավման երաշխիք» թեմայով քննարկմանը և հանդես կգա ելույթով։

Այցի շրջանակում նախատեսված է հանդիպում ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել