Մոսկվան աջակցում է ղարաբաղյան կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ակտիվացմանը |armenpress.am|
19:50 - 02 սեպտեմբերի, 2021

Մոսկվան աջակցում է ղարաբաղյան կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ակտիվացմանը |armenpress.am|

armenpress.am: Մոսկվան աջակցում է առկա մանդատի հիման վրա ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ակտիվացմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Տարածաշրջանային նոր իրողությունների համարժեք դիտարկման պայմաններում մենք կարծում ենք, որ համանախագահների եռյակը կարող է նպաստել Երեւանի եւ Բաքվի միջեւ վստահության ամրապնդմանը, ինչպես նաեւ հումանիտար հարցերի լուծմանը, ինչը թույլ կտա անցնել քաղաքական խնդիրների քննարկմանը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նոր համանախագահ Իգոր Խովաեւը ներկայումս  տարածաշրջանային ուղեւորություն է կատարում: Նա արդեն բանակցություններ է վարել Ադրբեջանի ղեկավարության հետ․ նախատեսվում են նույնպիսի հանդիպումներ Երեւանում։»,- նշել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել