Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելու նախագիծը խորհրդարանը չընդունեց |1lurer.am|
11:53 - 13 սեպտեմբերի, 2021

Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելու նախագիծը խորհրդարանը չընդունեց |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը 10 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չընդունեց Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելու «Հայաստան» խմբակցության նախագիծը:

«Նախագծում առաջարկվող լուծումների մի մասը վերաբերում էր Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների միջև կնքված միջխորհրդարանական համաձայնագրի հիման վրա ստեղծված հանձնաժողովի իրավասությանը, որը նախագահում են ՀՀ-ի և ԱՀ-ի ԱԺ նախագահները: Այդ իրավասության ոլորտի մի մասը տեղափոխել սոսկ պրոֆիլային հանձնաժողովի ոլորտ, սխալ է: Առաջարկվող լուծումների մի մասն արդեն իսկ ընդգրկված է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի իրավասության ոլորտում, գործառույթների մի մասը վերապահված են այլ հանձնաժողովներին»,- իր ելույթում մեկնաբանեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 10-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել էր ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած՝ «Արցախի հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողով» ստեղծելու հարցը։

Վլադիմիր Վարդանյանը կոչ էր արել գործընկերներին ձեռնպահ քվեարկել:

«Կոչ եմ անում իմ գործընկերներին՝ ոչ թե մերժել այս նախագիծը, որովհետև սա շատ վատ մեսիջ կլինի նաև մեր արցախյան գործընկերներին, այլ պարզապես ձեռնպահ մնալ նախագծի ընդունումից»,- ասել էր Վարդանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել