Խաբարովսկի մերձակայքում Ան-26 ինքնաթիռի կործանման հետեւանքով ոչ ոք ողջ չի մնացել |armenpress.am|
15:31 - 23 սեպտեմբերի, 2021

Խաբարովսկի մերձակայքում Ան-26 ինքնաթիռի կործանման հետեւանքով ոչ ոք ողջ չի մնացել |armenpress.am|

armenpress.am: Ան-26 ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք, որն աղետի Է ենթարկվել Խաբարովսկի մերձակայքում, զոհվել են: Այդ մասին հաստատել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունում:

«Ցավոք, աղետի հետեւանքով ոչ ոք ողջ չի մնացել»,-լրագրողներին ասել են գերատեսչության մամուլի ծառայությունում: Ան-26-ի կործանման հետեւանքով զոհվել Է Ռուսաստանի տարբեր տարածաշրջանների վեց բնակիչ, հաղորդվում Է Խաբարովսկի երկրամասի նահանգապետի տելեգրամ-ալիքում: «Ան-26 ինքնաթիռում, որը Չիտայից ժամանել Էր Խաբարովսկ, եղել են վեց մասնագետներ: Նրանց թվում Խաբարովսկի բնակիչներ չկան, դրանք Ռուսաստանի տարբեր տարածաշրջանների բնակիչներ են»,-գրել Է տարածաշրջանի ղեկավար Միխայիլ Դեգտյարյովը:

«Մենք արդեն որոշում ենք ընդունել զոհվածների հարազատներին օգնելու վերաբերյալ: Յուրաքանչյուր ընտանիքի երկրամասի կառավարության պահուստային հիմնադրամից կվճարվի 1-միլիոնական ռուբլի»,-նշել Է նահանգապետը: Կործանված ինքնաթիռը գտնվել Է Խրեբտովայա լեռան շրջանում, որի բարձրությունը 900 մետրից ավելի Է: ԱԻՆ-ում նշել են, որ փրկարարներից ավելի քան հինգ ժամ Է պահանջվել ոտքով բարձրլեռնային շրջանի դժվարամատչելի տայգայական տեղանքը հաղթահարելու համար: «Ռուսաստանի ԱԻՆ-ի՝ երկրամասի փրկարարների, Ռուսաստանի հետաքննչական կոմիտեի եւ այլ հսկողական մարմինների համահավաք խումբն աշխատում են ինքնաթիռի կործանման վայրում»,-հաղորդել են մամուլի ծառայությունում:

Սեպտեմբերի 22-ին Ան-26 ինքնաթիռը Խաբարովսկի երկրամասի տարածքում ստուգում Էր թռիչքների ռադիոտեխնիկական ապահովման ցամաքային միջոցները: Խաբարովսկից մոտավորապես 38 կիլոմետր հեռավորությամբ նա կորել Է ռադարներից, եւ նրանց հետ կապն ընդհատվել Է: Ինքնաթիռում գտնվում Էր անձնակազմի վեց անդամ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել