Էկոնոմիկայի փոխնախարարը կգործուղվի Ռուսաստան
20:05 - 22 հոկտեմբերի, 2021

Էկոնոմիկայի փոխնախարարը կգործուղվի Ռուսաստան

 ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հոկտեմբերի 24-26-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական համալիրի հարցերի խորհրդատվական կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Այդ մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից:

Ըստ վարչապետի 1193 – Ա որոշման՝ էկոնոմիկայի փոխնախարարը վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է հաշվետվություն ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմին և արտգործնախարարությանը  գործուղման արդյունքների մասին:

 
 



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել