Ճանապարհային ոստիկանությունը մարզերում ուժեղացված ծառայություն է իրականացրել․ հայտնաբերվել է 4984 խախտում
14:30 - 25 հոկտեմբերի, 2021

Ճանապարհային ոստիկանությունը մարզերում ուժեղացված ծառայություն է իրականացրել․ հայտնաբերվել է 4984 խախտում

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հոկտեմբերի 18-ից 24-ը պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4984 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 68 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ 58, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 8 անձ։ 27 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 25-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 2-ը փոխարինված համարանիշերով, 48-ի՝ համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել