Զախարովան եռակողմ հանդիպման և նոր փաստաթղթերի ստորագրման մասին տեղեկություն դեռ չունի |civilnet.am|
18:00 - 03 նոյեմբերի, 2021

Զախարովան եռակողմ հանդիպման և նոր փաստաթղթերի ստորագրման մասին տեղեկություն դեռ չունի |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման և եռակողմ նոր փաստաթղթերի մասին տեղեկություն դեռ չունի։

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով առաջիկայում Փաշինյան, Ալիև, Պուտին հնարավոր հանդիպման վերաբերյալ շշուկներին, Զախարովան ասաց․ «Ես նման տեղեկություն դեռ չունեմ։ Եկեք, դա թողնենք հենց ղեկավարներին և նրանց մամուլի ծառայություններին։ Եթե նրանց մոտ կհայտնվի նման տեղեկությունը, նրանք մեզ հետ կկիսվեն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել