Ասպրամ Կրպեյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը
10:27 - 07 դեկտեմբերի, 2021

Ասպրամ Կրպեյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը

Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական քառօրյան։ Նիստի սկզբում՝ մինչև օրակարգային հարցերի քննարկումը «Հայաստան» խմբակցության նորընտիր պատգամավոր Ասպրամ Կրպեյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները։

«Հարգելի՛ ընդդիմադիր գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ, հանուն համազգային նպատակների իրագործման, հանուն ազատ, անկախ և միացյալ Հայաստանի երդվում եմ․ հավատարիմ մնալ հորս՝ Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դավանած սկզբունքներին և բացառիկ անմնացորդ նվիրումին առ հայրենիք, կատարել 2020 թ․-ի նոյեմբերի 10-ի լուսադեմին Եռաբլուր զինվորական պանթեոնում տվածս երդումը՝ հանուն պատմական արդարության, համազգային միասնության և արժանապատվության վերականգնման, քանզի չկա Հայաստան՝ առանց Արցախ և չկա Արցախ՝ առանց Հայաստան։ Հավերժական Հայաստան լինելու է»։

Հիշեցնենք՝ այս տարվա հոկտեմբերին հայտնի դարձավ, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Դավիթ Սեդրակյանը վայր է դնելու մանդատը։ «Հայաստան» դաշինքի ցուցակում հաջորդը Առուշ Առուշանյանն էր, որը չէր վերցրել մանդատը, իսկ Առուշ Առուշանյանին հաջորդում էր Ասպրամ Կրպեյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել