Մեկնարկել են Iran Airtour ավիաընկերության Թեհրան- Երևան- Թեհրան երթուղով չվերթերը
16:31 - 03 հունվարի, 2022

Մեկնարկել են Iran Airtour ավիաընկերության Թեհրան- Երևան- Թեհրան երթուղով չվերթերը

Iran Airtour ավիաընկերությունը սույն թվականի հունվարի 1-ից մեկնարկել է Թեհրան- Երևան- Թեհրան երթուղով չվերթերը: Այս մասին տեղեկացնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։
 
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:
 
«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ iranairtour.ir կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել