Ես շատ խիստ կասկածում եմ, որ եթե Թուրքիան որոշի հարձակվել ՀՀ-ի վրա, ռուս սահմանապահները կարողանալու են կամ գործելու են կամ պաշտպանելու են։ Այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահների դուրս գալու հարցը։
Լրագրողի հարցին, թե սրանից կարելի՞ է ենթադրել, որ ՀՀ-ն կարող է առաջիկայում որոշել, որ նաև Թուրքիայի հետ սահմանին ռուս սահմանապահներ չլինեն, Սիմոնյանը պատասխանեց․
«Նման խոսակցություն չի եղել, աա այդ դեպքը չի։ Ես ուղղակի համացանցում վելուծաբանների այսպես ասած գաղափարին եմ արձագանքում և կարծում եմ, որ արձագանքս տեղին էր, սա իմ անձնական կարծիքն է։ Չեմ կարծում, որ դա ինչ որ բան է փոխելու․․․։ Պետք է մի բան ֆիքսենք․ ինչքան ՀՀ-ին է պետք եղել ու պետք, ռուսական սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, 2 այնքան դա Ռուսաստանին է պետք եղել, և խնդրում եմ դա մեր վրա չվաճառել և ֆիքսել, որ ՀՀ-ն անկախ պետություն է, պետք է հաշտվել այդ մտքի հետ և գիտակցել, որ քո առաջ նստած է քո գործընկերը․ ճիշտ է փոքր, բայց անկախ պետության ներկայացուցիչ է նստած»։
comment.count (0)