Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում․ մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում․ ՊՆ
17:31 - 11 հունվարի, 2022

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում․ մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում․ ՊՆ

Հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել