Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերման մասին Տոկաևի հայտարարությանը
 |armtimes.com|
22:17 - 11 հունվարի, 2022

Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերման մասին Տոկաևի հայտարարությանը |armtimes.com|

armtimes.com: Ֆրանսիան ի գիտություն է ընդունել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հայտարարությունը առաջիկա օրերին ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման վերաբերյալ։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Տոկաևը հայտարարել էր, որ ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերումը կսկսվի երկու օրից և կտևի ոչ ավելի, քան 10 օր։

«Մենք հաշվի ենք առել Ղազախստանի նախագահի հայտարարությունը Ղազախստանում տեղակայված ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի դուրսբերման մասին: Ֆրանսիան և նրա եվրոպացի գործընկերները հավատարիմ են Ղազախստանի ինքնիշխանությանը:

Անհրաժեշտ է երկխոսություն սկսել, որպեսզի լարվածությունը թուլանա: Մենք շարունակելու ենք աչալուրջ հետևել հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների պահպանմանը»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել