Ադրբեջանական իշխանությունը մեզ հետ խաղաղության մասին միշտ խոսում է երկիրը վերացնելու, ավերելու սպառնալիքով. Արման Թաթոյան
22:21 - 02 փետրվարի, 2022

Ադրբեջանական իշխանությունը մեզ հետ խաղաղության մասին միշտ խոսում է երկիրը վերացնելու, ավերելու սպառնալիքով. Արման Թաթոյան

«Սա ոչ միայն և ոչ այնքան հռետորաբանություն է, այլ հայատյացության տարիների պետական քաղաքականություն (կրթություն, մշակույթ, սպորտ և այլն)` մարդու իրավունքների խախտումների, պատերազմական հանցանքների իրական աղբյուրը:

Մեզ պետք են մեր իրավունքների իրական երաշխիքներ. մնացյալ ամեն ինչ պատրանք է:

Հ.Գ. Մեր հարևան երկրի ղեկավարի վերջին ելույթները ևս արձանագրել ենք, առանձնացրել ենք մեզ վերաբերող ատելության ու թշնամանքի մասերը և էլի կուղարկենք միջազգային մարմիններին»,- գրել է Թաթոյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել