Մոնթեի նկարների և նրա մասին գրառումների համար էջերի արգելափակման հարցով ՄԻՊ-ը դիմել է «Ֆեյսբուք»-ին
22:38 - 02 փետրվարի, 2022

Մոնթեի նկարների և նրա մասին գրառումների համար էջերի արգելափակման հարցով ՄԻՊ-ը դիմել է «Ֆեյսբուք»-ին

Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի նկարների և նրա վերաբերյալ գրառումների հրապարակումից հետո «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերի էջերի նկատմամբ կիրառվող արգելափակումների հետ կապված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նամակ է ուղղել «Ֆեյսբուք»-ին։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը:

«Հատուկ շեշտադրվել է, որ «Ֆեյսբուք»-ի այս քաղաքականությունը վնասում է սոցիալական մեդիայում խոսքի ազատությանը, առավել ևս այն պարագայում, երբ Մոնթեն մեր ժողովրդի համար հայրենասիրության և առաքինության, անձնուրացության օրինակ է համարվում:

Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել և «Ֆեյսբուք»-ին է ներկայացվել փաստեր, որ Մոնթեի մասին խոսվում է դպրոցական ու բուհական դասագրքերում:

Կից ներկայացրել ենք ապացույցներ արգելափակված կամ սահմանափակումների ներքո գտնվող օգտահաշիվների կամ էջերի վերաբերյալ»,- ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել