armtimes.com: Սևան-Երևան մայրուղին այսօր կեսօրից սկսած մինչ այս պահը փակ է։ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչներն այն փակ են պահում՝ պահանջելով չեղարկել համայնքների խոշորացումը։ Նրանք հանդիպում են պահանջում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ։
Նշենք, որ վատ եղանակային պայմաններում հարյուրավոր ավտոմեքենաներ մնացել են ճանապարհին և չեն կարողանում շարունակել իրենց ճանապարհը։ Բողոքի ակցիան կազմակերպած մարդիկ ցրտին դիմանալու համար տեղ-տեղ խարույկներ են վառել։
Նրանք նաև տեղեկացրել են՝ եթե նախարարը հանդիպման չգնա, կփակեն նաև Սևանի թունելը:
comment.count (0)