Սուրեն Պապիկյանը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը քննարկել են տարածաշրջանային անվտանգության և ռազմաքաղաքական իրադրության հետ կապված հարցեր
17:47 - 30 մարտի, 2022

Սուրեն Պապիկյանը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը քննարկել են տարածաշրջանային անվտանգության և ռազմաքաղաքական իրադրության հետ կապված հարցեր

Մարտի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է «ԱրմՀայՏեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացմանը մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության և ռազմաքաղաքական իրադրության հետ կապված հարցեր, ինչպես նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում առաջարկված առաջնահերթությունների իրականացման ընթացքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել